Մոսկվայում արգելվել է հրավառությունը
Մայիսի 05, 2025

Մոսկվայում արգելվել է հրավառությունը

Մոսկվայի ոստիկանությունը պահանջել է մայիսի 9-ի նախաշեմին զերծ մնալ հրավառություններից և անօդաչու թռչող սարքերի օգտագործումից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
 
Արգելքը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության «օդային տարածքի օգտագործման կանոնների խախտման», «օդանավերի անվտանգության կանոնների խախտման» և «հրդեհային անվտանգության պահանջների խախտման» հոդվածներով։ «Ավելի լուրջ հետևանքների դեպքում հրավառ նյութեր օգտագործող անձի գործողությունները կդասակարգվեն Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի նորմերին համապատասխան»,- հայտարարել է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը։
Rate this item
(0 votes)

Լրահոս