Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին
Ապրիլի 08, 2025

Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին

Թուրքիայում լայնածավալ ստորագրահավաք է կազմակերպվել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Դրա նախաձեռնողը եղել է երկրի ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաալիքներին հղումով։

«Բառացիորեն երկուշաբթի օրվանից կսկսենք ստորագրահավաք մեր երկրի բոլոր տներով, բոլոր փողոցներով, որպեսզի Էրդողանին ցույց տանք անվստահության ամենամասշտաբային դիրքորոշումը», - ասել է Օզելը։

Նա նաեւ նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է հունիսին Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Սակայն, եթե մինչ այս պահը հնարավոր չլինի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ երկրի բնակիչներից, ապա դրանք կարող են տեղափոխվել նոյեմբեր։ Սպասվում է, որ արտահերթ ընտրություններում Ժողովրդահանրապետական ​​կուսակցության թեկնածուն կմրցի Էրդողանի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս