ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շնորհավորել է Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Նա գրառում է արել X սոցիալական ցանցում։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,– գրել է նա։
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ` հունիսի 5-ին, Կուրբան Բայրամ տոնի առթիվ շնորհավորել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 6, 2025