Թուրքիայի զինված ուժերը հույս ունեն Սիրիայում ռազմական բազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Այս մասին հայտնում է «Türkiye» թերթը ՝ վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:
Ըստ այդմ՝ թուրքական ԶՈՒ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Սիրիայում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազա կստեղծի:
Պարբերականի տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։