Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայիլ Բաղաին։
Բաղաին հավելել է, որ Թեհրանը «վճռական է պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հիմնախնդրի և ամերիկյան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են ապրիլից։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը կարող է միջուկային զենք ստեղծել սեփական ծրագրի շրջանակում:
Միաժամանակ Իրանը պնդում է, որ այդ ծրագիրն օգտագործվում է խաղաղ ճանապարհով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իսլամական Հանրապետության հետ պոտենցիալ նոր համաձայնագիրը կտարբերվի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և կլինի «ավելի ուժեղ»։