23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին թիվ 23 համարի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: