Հայաստանում ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 11,9 տոկոսով. դատախազություն
Մայիսի 05, 2025

Հայաստանում ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 11,9 տոկոսով. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների նվազման միտում։

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունները 2023 թվականի 2185 դեպքից 2024 թվականին նվազել են մինչև 1936 դեպք՝ 249-ով կամ 11.4 տոկոսով։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նույնպես բարելավվել է՝ կազմելով 38.9 տոկոս՝  նախորդ տարվա 36.4 տոկոսի փոխարեն։

Մահվան ելքով ճանապարհային հանցագործությունների դեպքերն էլ նվազել են 204-ից՝ 174-ի՝ 30 դեպքով կամ 14.7 տոկոսով։ Բացահայտման ցուցանիշն այս ոլորտում նույնպես աճել է՝ 14.2 տոկոսից հասնելով 16.7 տոկոսի։

Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, 2023 թվականի 4614-ի փոխարեն, որի հետևանքով մահացել է 333 քաղաքացի (նախորդ տարի՝ 378), վնասվածք ստացել է 6116 մարդ (նախորդ տարի՝ 6538)։Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 300-ով կամ 6.5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով կամ 11.9 տոկոսով, վիրավորների թիվը՝ 422-ով կամ 7.4 տոկոսով։

Երևան քաղաքում հանցագործությունների թիվը նվազել է 119-ով կամ 13.6 տոկոսով, սակայն մահվան ելքով դեպքերն աճել են 1-ով կամ 2.3 տոկոսով։Հանրապետության մարզերում դեպքերի թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 61 տոկոսը՝ 1182 դեպք, որոնց մեծ մասում արձանագրվել է նվազման միտում։ Բացառություն են կազմել Արագածոտնի և Լոռու մարզերը, որտեղ հանցագործությունների աճ է արձանագրվել համապատասխանաբար 14.8 և 33.1 տոկոսով։

Մարզերում մահվան ելքով դեպքերը նվազել են 31-ով կամ 19.25 տոկոսով, բացի Արագածոտնի մարզից, որտեղ աճը կազմել է 6 դեպք կամ 60 տոկոս։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Մոսկվայում արգելվել է հրավառությունը

Նոր պայթյուն Իրանում․ գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Սիրեկանների չորս տեսակ. թույլ, չափավոր, ինտենսիվ եւ ցանկասեր

Բրազիլիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել Լեդի Գագայի համերգի ժամանակ

Սին հույսեր չեմ տալիս, բայց գալու է նպատակը առաջ տանելու ժամանակը. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Չեմ ասի, որ Մանվել Գրիգորյանն իդեալական էր, բայց որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ նա «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի. Սերժ Սարգսյան

Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրում, որովհետև այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն. Սերժ Սարգսյան

Պուտինը ցույց է տվել Կրեմլի իր բնակարանը և պատմել թոռների մասին

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Աշխարհի ամենահարուստ ներդրողներից մեկը լքում է պաշտոնը. Բաֆետի դարաշրջանն ավարտվում է

Telegram-ում խմբային զանգերի հնարավորություն է ստեղծվել