ԱՄՆ-ն Գազայում հրադադարի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին
Ապրիլի 16, 2025

ԱՄՆ-ն Գազայում հրադադարի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին

ԱՄՆ-ն Կատարի միջնորդների միջոցով նոր առաջարկ է փոխանցել ՀԱՄԱՍ-ին՝ փորձելով ազատել ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդերին և վերսկսել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների:

Ինչպես հայտարարել են աղբյուրները, առաջարկով նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես գա հայտարարությամբ՝ կոչ անելով հանգստություն պահպանել Գազայում և վերսկսել բանակցությունները մշտական ​​հրադադարի շուրջ՝ Ալեքսանդերին ազատ արձակելու դիմաց:Հայտնի չէ՝ արդյոք ՀԱՄԱՍ-ը կընդունի այս առաջարկը։«Դեռ համաձայնություն չկա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ նոր առաջարկն «ավելի շուտ գաղափար է, որը լիովին հստակ կամ մշակված չէ»:

Մինչդեռ արաբ դիվանագետը, խոսելով The Times of Israel հրատարակության հետ, կասկած է հայտնել, թե ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Ալեքսանդերին ազատ արձակել միայն Թրամփի հայտարարության դիմաց։ Նրա կարծիքով՝ պաղեստինյան շարժումը կպահանջի ավելի էական ինչ-որ բան։

Արաբ դիվանագետի խոսքով՝ Կատարի և Եգիպտոսի միջնորդները Դոհայում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպել են մարտի 27-ի երեկոյան՝ քննարկելու ԱՄՆ-ի վերջին առաջարկը:

Թե Իսրայելն ինչպես կարձագանքի դրան, նույնպես պարզ չէ:Մարտի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել իր անվտանգության ծառայությունների պետերի և գլխավոր խորհրդականների հետ՝ քննարկելու այդ հարցը։

Axios-ը հաղորդում է, որ Եգիպտոսը մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել Կահիրեում՝ մեկ այլ առաջարկ քննարկելու համար՝ փորձելով շարունակել բանակցությունները:

Նշվում է, որ Գազայի սահմաններից դուրս գործող ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պատրաստ են եղել համաձայնել Եգիպտոսի առաջարկին, սակայն Գազայում շարժման ռազմական առաջնորդ Մոհամմեդ Սինվարը մերժել է այն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չինաստանն ուզում է մեր փողերը. գնդակը նրանց դաշտում է. Լևիթ

ԱՄՆ-ն Իրանին առաջարկում է ուրանի պաշարները փոխանցել Ռուսաստանին

Coca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքո

Թրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ Տուն

Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների

«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը

«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է

Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ

Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության մի շարք նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում

Ովքեր են պատասխանատու Ուկրաինայում պատերազմ սկսելու համար. Թրամփը երեք անուն է թվարկել

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի պաշտոնակցի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հարցեր

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը