ՄԱԿ-ը վերանայում է ծրագրերը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը կրճատելու պատճառով
Հունիսի 15, 2025

ՄԱԿ-ը վերանայում է ծրագրերը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը կրճատելու պատճառով

ՄԱԿ-ը ստիպված է վերանայել հումանիտար ծրագրերի ցանկը` «դժվարին որոշումներ» ընդունելով «կյանքեր փրկող նախաձեռնություններ» ընդհատելու մասին՝ ԱՄՆ-ի կողմից միջազգային հումանիտար նախագծերի ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը:

«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր հումանիտար ծրագրերը»,- ասել է նա։ Որպես օրինակ Ֆլեթչերը բերել է ՄԱԿ-ի հումանիտար նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը հատկացնում էր ֆինանսավորման երկու երրորդը:

Ներքին փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, ՄԱԿ-ն այս տարի կծախսի ավելի վաղ պլանավորածի 90%-ից պակաս մասը՝ ԱՄՆ-ի կողմից հետագա ֆինանսավորման հարցի որոշակիության բացակայության պատճառով:

FT-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի բյուջեի 20%-ից ավելին գոյանում է Վաշինգտոնի վճարումներից։

Ֆլեթչերը նաև նշել է, որ առանձին եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Շվեդիան, սկսել են հումանիտար ծրագրերի համար նախատեսված միջոցները հատկացնել ռազմական արդյունաբերությանը։

ՄԱԿ-ում  արդեն «ազդակներ են ստանում» այն մասին, որ Ֆրանսիան և Գերմանիան նույն պատճառով պլանավորում են կրճատել իրենց վճարումները կազմակերպության բյուջե: Այս ամենն, ըստ թերթի զրուցակցի, «պակաս ցավոտ» չի անդրադառնում ՄԱԿ-ի գործունեության վրա, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։

Փետրվարին ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Մայք Լին Սենատում նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի կազմից և դրա հետ կապված կազմակերպություններից ԱՄՆ-ի լիովին դուրս գալու մասին, ինչը նաև նախատեսելու է Վաշինգտոնի կողմից դրանց ֆինանսավորման դադարեցում: Նորմատիվ ակտի նախագիծը նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն այլևս չմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին: 

Հունվարի 20-ին Թրամփը որոշում ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ, ՄԱԿ-ի կառույց) ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պարզապես փախեք, մենք որոշում ենք կայացրել․ Իրանն Իսրայելի վրա հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել․ Մանրամասներ

Չեղարկվել են դեպի Դուբայ և Աբու Դաբի չվերթները

Իրանն Իսրայելին հակահարված է տվել հին սերնդի հրթիռներով

Երևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ

Գիտեք, մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, միշտ վստահում ենք բոլորին. Պուտին

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել ևս 1,200 զինվորի մարմին

Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳՆ

ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության օբյեկտներում պաշտպանության մակարդակը հասցվել է առավելագույնի

Իրաննի ունի համոզիչ ապացույցներ, որ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին hարձակմшն հարցում. Արաղչի

Իրանական կողմի ուշադրությունը բևեռվում է Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որն Իսրայելին սնող կարևոր ուղի է . Քաղաքագետ

Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առիթով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համբերութեամբ պետք է սպասենք 2026թ․ ընտրություններին․ Պոլսի հայոց պատրիարք

Ռուբլին կրկին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում»․ Վարդան Ոսկանյան

Իսրայելական քաղաքների վրա Իրանի հարվածների հետևանքով կա 8 զոհ, 240 վիրավոր