Ուկրաինան և ԱՄՆ-ն հնարավորինս արագ կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը
Հունիսի 24, 2025

Ուկրաինան և ԱՄՆ-ն հնարավորինս արագ կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը

Այսօր Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կողմերը հաստատում են, որ առաջիկայում Ուկրաինան և ԱՄՆ-ն կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը․

«Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ենթակա է Ռուսաստանի Դաշնության ընդունման ու միաժամանակյա իրականացման։ ԱՄՆ-ն կհաղորդի Ռուսաստանին, որ խաղաղության հասնելու համար վճռորոշ գործոնն այդ երկրի փոխադարձ քայլերն են։

Միացյալ Նահանգները անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։

Պատվիրակությունները քննարկեցին նաև խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության ջանքերի կարևորությունը, հատկապես նշված հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։

Վերջում, երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր՝ Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը և երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու բանաձև է ներկայացրել

«Մենք Իրանում քաոս չենք ուզում». Թրամփ

Իրանում նշում են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմում հաղթանակը

Իրանը միջոցներ է ձեռնարկել միջուկային գործունեության ցանկացած խափանում կանխելու համար. Էսլամի

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան

Հայաստանի հավաքական չեմ վերադառնա. Մխիթարյանն ասել է` որտեղ է ուզում ավարտել իր կարիերան

Ես ամենափորձառուն եմ․ Զելենսկին չի պատրաստվում հեռանալ

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է

Իրանը միջոցներ է ձեռնարկել միջուկային գործունեության ցանկացած խափանում կանխելու համար. Էսլամի

Իրանցի ռազմական առաջնորդների և գիտնականների սպանությունը լուրջ ցնցումներով է սպառնում․ Լավրով

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարաան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է. փոխարժեքները հունիսի 24-ին

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով

Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան