Հայտնի է՝ քանի զինծառայող է զոհվել 2024 թվականին
Հունիսի 17, 2025

Հայտնի է՝ քանի զինծառայող է զոհվել 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: 

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):

2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։  

2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ): 

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանից Իսրայելի ուղղությամբ նոր հրթիռային համազարկ է արձակվել

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ