Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին, եթե ներկայիս ֆինանսական քաղաքականությունը մնա անփոփոխ։ Այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Եթե այսպես շարունակվի, Ամերիկան փաստացի կսնանկանա, և բոլոր հարկային եկամուտները կուղղվեն պետական պարտքի տոկոսների վճարմանը՝ այլևս ոչ մի միջոց չթողնելով», – գրել է գործարարը՝ մեկնաբանելով երկրի պետական պարտքի հետ կապված իրավիճակը, մասնավորապես այն փաստը, որ դաշնային բյուջեի եկամուտների մեկ քառորդը ծախսվում է պարտքի սպասարկման վրա։
Այսպիսով Մասկը վերադարձել է իր այն հայտարարություններին, որոնք ակտիվորեն անում էր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ աջակցում էր Դոնալդ Թրամփի թեկնածությանը։