ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի
Հունիսի 17, 2025

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի

Ռուսաստանը կատարել է Ստամբուլում տված խոստումները, ընդհանուր առմամբ ուկրաինական կողմին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի զոհած սպաների և զինվորների 6,060 մարմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

Մեդինսկին նաև նշել է, որ ուկրաինական կողմից ստացվել է 78 դի, իսկ գերիների փոխանակումը շարունակվում է։

Հունիսի 2-ին Ստամբուլում, Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքում, համաձայնություն է ձեռք բերվել մարդասիրական հարցերի շուրջ, այդ թվում՝ վիրավորների, ծանր հիվանդների և 25 տարեկանից փոքր անձանց շրջանում ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև ուկրաինական կողմին ավելի քան 6000 դիերի փոխանցման վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս