Իրանի դեմ Իսրայելի երեք գրոհների զոհ են դարձել ավելի քան 70 կին եւ երեխա։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իսրայելական ագրեսոր-ռեժիմը ձեւացնում է, թե իր գրոհները կատարվում են ճշգրիտ եւ չեն իրականացվում բնակելի շրջանների դեմ, սական ճշնարտությունն այլ է։ Միայն երեք գրոհների հետեւանքով զոհվել են ավելի քան 70 կին եւ երեխա»,- նշել է դիվանագետը։
Բաղային նշել է, որ 10 երեխա նախկինի պես գտնվում է շենքի փլատակների տակ Չամրան շրջանում։