ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը․ Հայտարարություն
Հունիսի 16, 2025

ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը․ Հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռականէ՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման։

Ասվածէ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար լրջագույն աշխարհաքաղաքական ու ներազգային սպառնալիքների պայմաններում։

Արցախի բռնազավթումը և տեղի ունեցած էթնիկ զտումը, ՀՀ իշխանությունների հակազգային քաղաքականության հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը հարցականի տակ են դրել Հայաստանի պետականության ապագան։

Վարչախումբը, թշնամական ուժերի հետ համադրաբար, շարունակում է ազգային շահերն ու արժեքները պաշտպանող ուժերի թիրախավորումը, ներազգային պառակտումը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արհեստական հակադրություների սերմանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումները և հուսալքության մթնոլորտի տարածումը՝ նպատակ ունենալով ոչնչացնել ազգային դիմադրության հնարավոր  օջախները։

Գործող վարչախումբն իր քաղաքականությամբ համայն հայությանը կանգնեցրել է պատերազմ կամ կապիտուլյացիա կործանարար երկընտրանքի առջև։

Ներկա իրավիճակում ազգային ուժերի և անհատների պատմական առաքելությունն ու գերխնդիրն է համազգային պայքարով ազատել հայ ժողովրդին այս կործանարար երկընտրանքից և հաստատել արդար ու տևական խաղաղություն։

Դա հնարավոր է միայն գործող իշխանությունների հեռացմամբ:

ՀՅ Դաշնակցությունը մերժում է պարտվողականությունը և ռազմավարական նպատակ է հռչակում նոր որակի ազգային պետության կառուցումն ու հայկական ինքնության պաշտպանությունը։

Առ այդ, հրամայական է.

ա) հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական ներուժի միավորումը,

բ) առկա մարտահրավերների հաշվառմամբ՝ պաշտպանունակության ու անվտանգության համակարգերի, ՀՀ Զինված ուժերի հրատապ վերակառուցումը,

գ) ՀՀ անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության նոր դոկտրինի ձևավորումը՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան,

դ) բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված արցախահայերի իրավունքների, այդ թվում՝ Արցախ հավաքական և անվտանգ վերադարձի և ինքնորոշման իրավունքի հետապնդումը:

ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման։

Ժողովը կոչ է ուղղում մեր հայրենակիցներին՝

միավորվել ազգային պայքարի օրակարգի շուրջ, մերժել հուսահատությունը և դառնալ հաղթանակի համագործուն մասնակից։

Հայ ժողովուրդն ունի ուժ, իմաստություն և կամք՝ հաղթահարելու ներկա ճգնաժամն ու կերտելու արժանապատիվ ապագա։

Rate this item
(0 votes)

Լրահոս