Իրանը չի հաղթի այս պատերազմում, նրանք պետք է բանակցեն, քանի դեռ ուշ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, և այժմ նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Եթե Իրանն ուզում է խոսել, հիմա ճիշտ ժամանակն է»,- ասել է նա։
Թրամփը նաև նշել է, որ G8-ից Ռուսաստանին հանելը սխալ որոշում էր։
«G7-ը նախկինում G8 էր։ Օբաման և Թրյուդո անունով մի մարդ չէին ուզում, որ Ռուսաստանը մնար այդ խմբում։ Կարծում եմ՝ դա սխալ էր, քանի որ եթե Ռուսաստանը մնար, հիմա պատերազմ չէր լինի»,- ասել է նա։