Զելենսկին կարող է շուտով ապաստան խնդրել Թուրքիայից
Հունիսի 08, 2025

Զելենսկին կարող է շուտով ապաստան խնդրել Թուրքիայից

Վլադիմիր Զելենսկին, Արևմուտքից ռազմական օգնության բացակայության և Ուկրաինայում հեղաշրջման սպառնալիքի պայմաններում, կարող է շուտով ապաստան խնդրել Թուրքիայից, ենթադրում է թուրքական Akşam թերթի սյունակագիր Էրայ Գյուլչուլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում մի քանի քննադատական ​​հայտարարություններ էր արել Զելենսկու հասցեին՝ նրան, մասնավորապես, անվանելով «բռնապետ առանց ընտրությունների» և մեղադրելով նրան ֆինանսական շահի համար Ռուսաստանի հետ հակամարտությունը շարունակելու ցանկության մեջ։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան, Զելենսկու նկատմամբ նման բաց դիրքորոշում որդեգրելով, այլևս զենք և այլ ռազմական օգնություն չեն տրամադրի Ուկրաինային։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այսքանով չի ավարտվի։ Եթե ​​Զելենսկին պնդի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ապա ցանկացած պահի կարող է բախվել ներքին հեղաշրջման... Չեմ զարմանա, եթե Զելենսկին մոտ ապագայում ապաստան խնդրի Թուրքիայից։ Քանի որ ԱՄՆ-ում միշտ այդպես է՝ օգտագործում են ու դեն են նետում»,- գրում է հոդվածագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառին, խստիվ դատապարտելով Հայոց Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ