«Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանա՛ս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել». Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ
Ապրիլի 22, 2025

«Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանա՛ս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել». Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

«Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս նշել է, որ եթե 1998 թվականին հրաժարական չտար, դուք, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ էիք քաղաքացիական պատերազմի մեջ մտնել։ Այդ պնդման հիմքերից է նաև այն, որ դուք երեքով հրաժարվել էիք հրաժարական տալ։ Ձեր հուշերի գրքում գրել էիք, որ եթե նախագահն ազատեր ձեզ պաշտոնից, պայքարելու էիք․ կա՞ր զարգացման սցենար։

Բազմաթիվ գործիչներ 1998 թվականի կատարվածը որակում են որպես պալատական, նաև ռազմաքաղաքական հեղաշրջում, կիսո՞ւմ եք այս կարծիքները»,- հարցն ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին ի պատասխան նա ասաց․ «Այն ժամանակ սմս-ներով չէին ազատում, բայց այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահման էր, իսկ ինչո՞ւ չի ազատել։

Ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, որից հրաժարվել եմ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր խնդրել գալ Հայաստան։

Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։

Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը. կրեմլ

Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը

Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP

Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ

Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. ՔՊ-ականները քաշքշում են Գեղամ Մանուկյանին. Տեսանյութ

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին

«Ժողովուրդ». Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը աճել է, Հայաստանը երկրորդ տեղում է