Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է
Ապրիլի 21, 2025

Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը: Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը:

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը մասնրամասնում է՝ չափորոշչի հաստատման մասին խոսք չկա:

«Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ:

Հիմա ազգադավների խեղաթյուրումների մասին: ԿԳՄՍՆ-ին հաջողվել է գտնել հուդայակերպ, գրպանային, ծախու պատմաբաններ, ովքեր իրենց թաթերով, էրիներով կամ չանչերով «Հայոց պատմություն»-ը դարձրել են «Հայաստանի պատմություն»: Ազգադավ ու ցայտուն ևս մեկ խեղաթյուրում. «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը և հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5.-ը ունի հետևյալ վերնագիրը. «Պետության առջև ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»:

Տեղադրված պատկերներում կարող եք տեսնել «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը և «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը ու համեմատել:

Կտեսնեք սրբապիղծ, սևահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները:

Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»:

Ապա ծրագրից հանել են հետևյալ ենթաթեմաները.
«4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ:
5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը:
6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները:
7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները:
8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում:
9. Անկախ և զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատևման գրավական»:
Պատասխան եք տալու, դավաճա՛ն ընդոծիններ: Իսկական հայերը խարան են դաջելու ձեր պիղծ ճակատներին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կարծիքներ են փոխանակում հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

ԱՄՆ Պետդեպարտամենտն արմատապես կփոխվի

Ինչպե՞ս է ընտրվելու Հռոմի նոր Պապը

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico