ՀՀ կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը
Ապրիլի 21, 2025

ՀՀ կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը

ՀՀ իշխանությունները որոշել են արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից։
Հարցման մեջ լրատվականը հիշեցրել է, որ դեռ 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նախատեսում է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը, քանի որ 2022-ին ընդունված մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը անարդյունավետ էր եղել։ Նաև նախարարությունից փորձել են ճշտել, թե 2023–ին առաջարկված նախագիծը ինչո՞ւ չէր ընդունվել։
Նախարարությունից հայտնել են, որ շրջակա միջավայրի կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որի համաձայն նախատեսվում է արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը, այսինքն՝ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։
Բացառություն կկազմեն կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված և աղբի համար նախատեսված պարկերը:
«Վերոնշյալ նախագծով նախատեսվում է արգելել նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը», – ասվում է պատասխանի մեջ։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի հունվարի 1-ից (2025 թվականի համար), բայց դա չի արել։
Մյուս կողմից, 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ առաջին փոփոխությունները` արգելքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի (2022 թվականի հունվարի 1-ից) վերաբերյալ, անարդյունավետ էր։
Հարցին, թե ի՞նչ հետևանքներ է ունեցել շրջակա միջավայրի համար տվյալ որոշումը, նախարարությունից չեն պատասխանել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կարծիքներ են փոխանակում հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

ԱՄՆ Պետդեպարտամենտն արմատապես կփոխվի

Ինչպե՞ս է ընտրվելու Հռոմի նոր Պապը

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico