Ռուսաստանը նախազգուշացնում է Մակրոնին՝ չներքաշվել Ուկրաինայի հակամարտության մեջ
Մայիսի 31, 2025

Ռուսաստանը նախազգուշացնում է Մակրոնին՝ չներքաշվել Ուկրաինայի հակամարտության մեջ

Ֆրանսիական Mirage 2000 կործանիչների տեղափոխումն Ուկրաինա չի կարող ազդել Ուկրաինայի զինված ուժերի ճակատային իրավիճակի վրա, սակայն այն «լիովին» կներքաշի Ֆրանսիային ուկրաինական հակամարտության մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Իվլևը։

«Նման ավիացիան չի օգնի Ուկրաինայի զինված ուժերին, բայց այն ամբողջությամբ կներքաշի Ֆրանսիային Ուկրաինայում հակամարտության սրման և Եվրոպայում լարվածության հետագա աճի մեջ»,- ընդգծել է նա։

Իվլևը հիշեցրել է, որ Mirage 2000 կործանիչը, հաշվի առնելով նրա վերջին փոփոխությունները, չի արտադրվել արդեն 20 տարի, և այս ռազմական ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1978 թվականին։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հաստատել է, որ նշված ինքնաթիռը Ուկրաինային կմատակարարվի այս տարվա առաջին եռամսյակում։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 04 Փետրվարի 2025 12:06

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․ NYT

Ոստիկանությունը կոչ է անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը

ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլ է տվել արտաքսել 500 հազար ներգաղթյալների

Չեմ ցանկանում ստանձնել Թրամփի վարչակազմի բոլոր գործողությունների պատասխանատվությունը. Մասկ

«Օյ, ոմանց աչքերը բացվեցին». Աննա Հակոբյան

ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է

Ստավրոպոլի փոխքաղաքապետը զոհվել է պայթյունի հետևանքով

Չինաստանն ավելացրել Է դրոնների մատակարարումները Ռուսաստանին. Bloomberg

Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. Փաշինյան

Աննա Հակոբյանը բարեկրթության հանձնաժողով է ստեղծում

Թուրքիան առաջարկում է Էրդողանին ներգրավել Պուտին-Զելենսկի-Թրամփ բանակցություններում

Արցախի նախագահը ինտենսիվ հարցաքննվում է. ArmLur.am

Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Զելենսկու հետ

Եթե հասարակությունն արդարացիորեն պահանջում է իշխանություն ունեցողներից լինել պարկեշտ և ոչ կոռումպացված, ապա իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից էլ պահանջել բարեպաշտություն. ֆինանսների նախարար