Սկսվում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը
Հունիսի 17, 2025

Սկսվում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Սկսվում է «Տարվա լավագույնները» մրցույթի  շրջանակում իրականացվող  2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Մրցույթը  կազմակերպվում և իրականացվում  է  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով  հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների  սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,

2)Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ,

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն»,

բ. «Հայրենագիտություն»,

գ. «Օտար լեզուներ»,

դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»,

զ. «Արվեստ և արհեստ»,

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»,

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար,

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար,

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական,

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան,

 Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,

9)Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ,

10)Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ),

11)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան,

12)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ,

13)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

 Մրցույթին կարող են մասնակցել.

1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,

2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,

3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,

4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին)՝ մինչև փետրվարի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին,
  • անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով),
  • տեղեկանք աշխատավայրից (PDF տարբերակով),
  • լրացված ու կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով),
  • Կարգով պահանջվող նյութերը:

Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:

Կարգով պահանջվող փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն)  չկցել։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարին»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է