Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից և 10% Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա
Ապրիլի 20, 2025

Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից և 10% Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել, որը 25%-ի մաքսատուրք է սահմանում Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա և լրացուցիչ 10%-ի մաքսատուրք Չինաստանից ապրանքների համար, հայտնում է CBS News-ը։

Կանադան ժամեր անց արձագանքել է սեփական մաքսատուրքերը մտցնելով, մինչդեռ Մեքսիկան հայտարարել է, որ նույնպես պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի համար:

Իր հերթին, Չինաստանի առևտրի նախարարը հայտարարել է, որ Չինաստանը կվիճարկի մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով՝ ընդգծելով, որ այդ քայլը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները։

Մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 12:01-ին: Թեև հրամանը սահմանում է 25%-ի մաքսատուրք Կանադայից ապրանքների համար, սակայն «էներգետիկ ռեսուրսները», ինչպիսիք են նավթն ու գազը, կենթարկվեն միայն 10% մաքսատուրքի։

Թրամփի հրամանում նշվում է, որ եթե երեք երկրներից որևէ մեկը «պատասխանի Միացյալ Նահանգներին» «ներմուծման մաքսատուրքերով» կամ «նմանատիպ միջոցներով», ապա նախագահը «կարող է մեծացնել կամ ընդլայնել սույն հրամանագրով սահմանված մաքսատուրքերի շրջանակը՝ դրանց արդյունավետությունն ապահովելու համար»։  

Հրամանի ստորագրումից հետո սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ Թրամփը հայտնել է, որ հրամանը տրվել է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների ակտի համաձայն՝ «անօրինական ներգաղթյալների և մահաբեր թմրանյութերի, այդ թվում՝ ֆենտանիլի, սպառնալիքի պատճառով, որոնք սպանում են մեր քաղաքացիներին»:

Թրյուդոն, իր հերթին, շաբաթ երեկոյան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կանադան կպատասխանի 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելով «155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա», և մաքսատուրքերի առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրը:

«Դա կներառի 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների վրա անհապաղ մաքսատուրքեր՝ սկսած երեքշաբթի օրվանից, որին կհետևեն լրացուցիչ մաքսատուրքեր  125 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար 21 օրվա ընթացքում, որպեսզի կանադական ընկերությունները և մատակարարման շղթաները հնարավորություն ստանան այլընտրանքներ գտնելու համար», - ասել է Թրյուդոն:

Իսկ սոցցանցերում հրապարակած իր հայտարարության մեջ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն ասել է, որ հանձնարարել է իր էկոնոմիկայի նախարարին պատասխան պատրաստել, որը կներառի և՛ պատասխան մաքսատուրքեր, և՛ այլ միջոցներ՝ «Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ