Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները. ՍԴ նախագահ
Հունիսի 09, 2025

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից հանեն, կամ կհանեն փաստաթուղթ ես՝ օքեյ եմ, ընդ որում՝ կրծկալը հագած վիճակում․ Հովիկ Աղազարյան

Ներկայացվել է Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդը (լուսանկարներ)

Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է. Էդուարդ Հակոբյան

ՔՊ անդամը ոստիկաններին հայտնել է, որ փողոցում քայլելիս իրեն հրել և վայր են գցել և հնարավոր է՝ նաև ապտակած լինեն

Ձեր որդուն բանակից փողով կազատե՞ք. հարց գլխավոր շտաբի պետին. Armlur.am

Իրեն էշի տեղ է դրել, մարաղ մտած` ասում է՝ լավ է. Ավինյան

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել Թրամփի` 12 երկրի քաղաքացիների մուտքի արգելքը

ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն կանցկացվի

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ավանում ավտոբուսների պարբերականության խնդիր կա. Ավինյանը հանձնարարեց լուծել հարցը

Ռոնալդուն բարելավեց ռեկորդը հավաքականում խփած գոլերի քանակով

Մարդիկ Լոս Անջելեսում բողոքի ցույցերին գալիս են փողի համար. Թրամփ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Իրանն առաջիկայում կհրապարակի իսրայելական գաղտնի փաստաթղթերի արխիվը. հետախուզության ղեկավար

Գերմանիան ցանկանում է սահմանափակել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր