Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները. ՍԴ նախագահ
Հունիսի 09, 2025

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Իմփիչմենթ լինելու է». Էդգար Ղազարյան

«Այս տողերի հեղինակը հավակնում է լինել ինկոգնիտո ոջիլ»․ Աննա Հակոբյան

Բերման ենթարկվածների թվում է Արզնիի համայնքապետը. կադրեր՝ դեպքի վայրից

Նարեկ Մալյանը թող փողոցում պայքարի, տեսնեմ՝ քանի՞ մարդ է բերելու․ Արթուր Խաչատրյան. Տեսանյութ

2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%

Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով աhաբեկչnւթյnւն է ծրագրվում՝ պետական մակարդակով. Հայր Ասողիկ Կարապետյան

Այս պահին Եկեղեցում հարկ վճարելու հետ կապված հարցեր չկան, ինչքանով որ վճարում է, ամեն ինչ նորմալ է. Էդուարդ Հակոբյան

Լոս Անջելեսում ցույցի ժամանակ ոստիկանի արձակած կրակոցից լրագրող է վիրավորվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից հանեն, կամ կհանեն փաստաթուղթ ես՝ օքեյ եմ, ընդ որում՝ կրծկալը հագած վիճակում․ Հովիկ Աղազարյան

Ներկայացվել է Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդը (լուսանկարներ)

Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է. Էդուարդ Հակոբյան

ՔՊ անդամը ոստիկաններին հայտնել է, որ փողոցում քայլելիս իրեն հրել և վայր են գցել և հնարավոր է՝ նաև ապտակած լինեն

Ձեր որդուն բանակից փողով կազատե՞ք. հարց գլխավոր շտաբի պետին. Armlur.am