Կալավանում իր համար ապրում էր, Սյունիքի մարզպետ ես դրել, որ ի՞նչ.«Հրապարակ»
Ապրիլի 20, 2025

Կալավանում իր համար ապրում էր, Սյունիքի մարզպետ ես դրել, որ ի՞նչ.«Հրապարակ»

Կալավանը Գեղարքունիքի մարզի ամենահեռավոր գյուղերից է։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի ընթացքում ընտանիքով Կալավան է գնում՝ հանգստանալու։ Կալավանում «գտնում է» Ռոբերտ Ղուկասյանին, ու բերում,  դնում է իր խորհրդական։ Հեքիաթն այստեղ էլ պիտի վերջանար։ Ավելի ճիշտ իր հայրենասիրական  շոուն պիտի ավարտվեր։  Հանրությունը տեղեկացավ, որ Նիկոլը շատ «փխրուն սիրտ ունի» , և շրջագայությունը արդյունք է տվել։

Կալավանցի Ռոբերտին, ով գյուղի  դպրոցի միակ աշակերտն է եղել, «գտել ու բերել է»։  Այդ փոքրիկ,  մի աշակերտ ունեցող գյուղի համայնքապետարանի օգնականին բերում ու դնում է ՀՀ վարչապետի օգնական։ Հեղափոխությունից հետո նման նշանակումները ողջունում ու ծափահարում էին։ Մի քիչ «թևի տակ աճեցնելուց հետո» 2022 թվականին նշանակում է Սյունիքի մարզպետ։ Ուրիշ էլ ո՞վ կարող էր հլու- հնազանդ նրան ծառայել։ 

Հիմա Սյունքից եք խոսում, հանձնածներից եք խոսում, քաղաքապետներից եք խոսում․․․ Սյունիքի մարզպետ է նշանակվել մեկը, ով իր փոքրիկ, դպրոցում մի աշակերտ ունեցող գյուղից անդին աշխարհ չի ճանաչել։ Սյունիքի նման աշխարհաքաղաքական թեժ կետում, որն աշխարհը խառնել է իրար, Սյունիքի հետ  կապ չունեցող, ընդունենք մի լավ տղա է նշանակվել, ով «աշխատեցնում է» Սյունիքի ընտրված  քաղաքապետերին, համայնքապետերին, Սյունիքը․․․  Հետո էլ կատարվածից զարմանում եք․․․ Հայաստանի ողջ պետական համակարգը այսպես է կառուցված։ Ձեռքն ինչ ընկել, ինչ ձայն չհանող բան գտել, բերել- դրել է պաշտոնի, որ միայն ինքը ձայն հանի․․․ Ես կալավանցու մասին բան չեմ ասում։ Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը 9 տարեկան էր, երբ իր ընտանիքը տեղահանվեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից. Նա  հիշում է այդ դեպքերը,- ասում էր,-  ադրբեջանցիների նկատմամբ թշնամանք չի զգում, դրանք քաղաքական «խաղեր էին»: 

Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները, Ամրխեր անունը կրող ադրբեջանաբնակ գյուղի բնակչությունը Շամխորի շրջանի հայերի հետ փոխանակվեց տներով, Ամրխերը դարձավ հայաբնակ Կալավան։ Մինչև 1988-1989 թթ. Կալավանը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնք գաղթել են նույն տարիներին Խորհրդային Ադրբեջանի Շամքորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Կալավանը 100-ի չափ բնակիչ ունի։ Ռոբերտը եղել է Կալավանի միակ աշակերտը՝ ավարտական վերջին տարիներին։  Ինքնուս հնագետ ու կենդանաբան է։ Գյուղը ուզում էր շենացնել, ծրագրեր էր մշակում։ Նիկոլ, Ռոբերտին Կալավանից բերել ես, որ ի՞նչ։ Սյունիքը այդքան թեժ կետ, կալավանցուն դրել ես, որ ի՞նչ անի։ Որ ինչ ասես՝ լսի՞ ու Սյունիքն էլ  սարքի Կալավանի չափ մի պստիկ գյու՞ղ․․․

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ