2 գործիք կա խորհրդարանական ճանապարհով իշխանությանը հեռացնելու՝ իմպիչմենտ և անվստահության գործընթաց
Հունիսի 27, 2025

2 գործիք կա խորհրդարանական ճանապարհով իշխանությանը հեռացնելու՝ իմպիչմենտ և անվստահության գործընթաց

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Խորհուրդը, որ մեծամասամբ կազմված է ՔՊ-ական պատգամավորներից, մերժեց խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։ Գործընթացների վերաբերյալ զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:

-Արտահերթ նիստ հրավիրելու համար ընդդիմությունը քանի՞ ձայն ունի: Այսօր գրվեց, որ ընդդիմությանը չի հաջողվել ստանալ ընդդիմադիր 2 պատգամավորների հավանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը սկսելու համար եւ այդ պատգամավորներից մեկը Իշխան Զաքարյանն է։ 

-Մեզ նվազագույնը 27 ձայն է անհրաժեշտ եղել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ գումարվի ընդդիմության հռչակած օրակարգով, մենք ունենք 33 ձայն։ Խնդիր չէր էլ դրվել, որ 35 պատգամավորների ձայներ է պետք, մեզ պետք էր, որ 27-ից պակաս չլինի։ Բայց դա դեռ բավարար չէ, ԱԺ խորհուրդը պետք է հավանություն տար՝ մեր հռչակած օրակարգով նիստ անելու առաջարկին, չի տվել։ Մերժելուց հետո իրավունքի ուժով ուրբաթ օրն է նիստ լինելու։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրենց դաշտում գտնվող գնդակը նետել են մյուս դաշտ։ 

-Գրվեց, որ Իշխան Զաքարյանը չի միանում ընդդիմության գործընթացներին, նրան չեն կարողանում անգամ գտնել։ Թեեւ մենք այսօր զրուցել ենք նրա հետ, ասել է, որ իրեն չեն էլ դիմել:

-Երբ խոսում ենք 35 պատգամավորների մասին՝ Իշխան Զաքարյանը նրանց մեջ չի մտնում։ Մենք խոսում են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների մասին։

-Իսկ հետագայում Իշխան Զաքարյանին չե՞ք դիտարկելու: Համարում եք, որ նա արդեն իշխանության հե՞տ է։

-Ես չեմ կարող նրա փոխարեն որեւէ դիրքորոշում արտահայտել, այլ իրավիճակում իրեն ոնց կպահի, միայն գիտեմ, որ ժողովրդի ճնշումը շատերի դիրքորոշման վրա կարող է ազդել։ 

-Սրբազանը հայտարարել է անվստահության գործընթաց սկսելու մասին, ինչո՞վ է այն տարբերվում իմպիչմենտի գործընթացից, եւ խորհրդարանական այս եղանակով հնարավոր կլինի՞ հեռացնել այս կառավարությանը։

-Երկու գործիք կա խորհրդարանական ճանապարհով իշխանությանը հեռացնելու՝ իմպիչմենտ եւ անվստահության գործընթաց։ Իմպիչմենտի դեպքում պարտադիր է նոր թեկնածուի անունի ներկայացումը։ Անվստահության գործընթացի ժամանակ ընդդիմությունը հիմնավորում է անվստահության հիմքերը եւ առաջարկում, որ ԱԺ-ն հայտարարություն կամ ուղերձ ընդունի՝ կառավարության փոփոխման մասին։ Այս ամենից հետո կարող ես կառավարության կազմի վերաբերյալ բանակցել, անուն նշելը պարտադիր չէ։ Մեր բոլոր հայրենակիցները պիտի իմանան, որ իշխանափոխության գործընթացը որ ճանապարհով էլ լինի, անցնում է խորհրդարանով, ցանկացած կետում, լինի դա նոր վարչապետի ընտրություն, թե այլ բան։ Երբ շատ հաճախ ասում են՝ ընդդիմության մանդատները այս գործընթացում ինչի համար են պետք, պետք են հենց այս ամենի համար։ Սակայն այստեղ որոշիչ դերակատարություն ունի փողոցի ճնշումը, եթե այն բավարար ուժեղ է՝ կհաջողվի, արդյունք կլինի, առանց մեկը մյուսի անհնար է։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպական խորհուրդը չի կարողացել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Հրապարակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն կտա պետականացնել ՀԷՑ-ը

Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը պլանավորում են «դարի հարսանիքը» կազմակերպել Վենետիկում. հյուրերի թվում են նաև Քիմ և Քլոե Քարդաշյանները

Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց, հնարավոր է մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է. Լուկաշենկո

Պակիստանը գաղտնի մշակում է միջուկային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքին. NBC

ԱՄՆ-ն կրճատում է F-35 կործանիչների գնումը

Իրանի դեմ գործողության արդյունքը ճանապարհ է բացում Իսրայել-Արաբական համաձայնագրերի ընդլայնման համար. Նեթանյահու

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել ավարտված. Պուտին

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել ավարտված. Պուտին

Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ-ների թռիչքի մասին հաղորդագրությունները

Քարդաշյանները ժամանել են Վենետիկ՝ մասնակցելու Բեզոսի և Սանչեսի հարսանեկան շքեղ արարողությանը

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

ԱՄՆ-ն որոշել է կրճատել Ուկրաինային ուղղված ծախսերը

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Իրանի հետ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում․ Զախարովա

Հայաստանի ու Չինաստանի տեսակետները շատ դեպքերում միմյանց բավականին մոտ են․ Արարատ Միրզոյան