Ոչ մեկին ներում չի լինելու. Փաշինյան
Հունիսի 19, 2025

Ոչ մեկին ներում չի լինելու. Փաշինյան

Եթե այդ ահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին և իրավապահները դրանով կզբաղվեն՝ համոզված եմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, որ հաջակցություն Սամվել Կարապետյանի դատարանի մոտ ստիպողաբար բերում են ՀԷՑ–ի աշխատակիցներին։

«Ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակների զգուշացնում էի, որ շուտով կառավարությունը ԶՊՄԿ–ում ունենալու է փայաբաժին եւ բոլոր էն մարդիկ, որոնք ստիպողաբար տանում էին ցույցերի, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Դա ես ասել եմ 2021–ի հունիսին եւ սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից։ Շատերը աղերսագրերով, մեղայագրերով գալիս են կառավարություն, ասում են՝ խնդրում ենք, մեզ հետ ընդունեք, սխալվել ենք։

Հեսա շատ արագ ՀԷՑ–ը լինելու է պետական սեփականություն։ ՀԷՑ–ի էն աշխատողները, մենք դա կֆիքսենք, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Հետո չասեն՝ վայ, բա գիտեք, սենց չի։ ԶՊՄԿ–ի «ուժեղ» տղերքի նման էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն։ Ոչ մեկին ներում չի լինելու։

Երկրորդը, էն աշխատողները, որոնք կհրաժարվեն եւ կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, ոչ մեկը չի ազատվի։ Մենք բավարար լծակներ ունենք էդ մարդկանց պաշտպանելու համար։ Իսկ ովքեր իրավապահ մարմինների հետ կհամագործակցեն, մյուսները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն։ Նրանք, որոնք կհրաժարվեն մասնակցել որեւէ հավաքի, նրանց հետ որեւէ բան տեղի չի ունենա, մենք կկարողանանք նրանց պաշտպանել։ Պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։

Իսկ նրանք, որոնք այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, հետո չգիտեմ, «Տաշիր պիցցա»–ում կկարողանան աշխատել, թե չեն կարողանա։ Վստահ չեմ, որ գոնե այդտեղ կարող են որեւէ բան աշխատել»,–ասաց Փաշինյանը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում