Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում գտնվող թիրախներին։ Լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել։ Հարվածներ են գրանցվել նաև Իրանի այլ շրջաններում՝ Թեհրանում, Ահվազում և Ասալույեում՝ երկրի նավթագազային ենթակառուցվածքների մոտ։ Իրանը հետ է մղում Իսրայելի նոր հարձակումները, ՀՕՊ համակարգերը գործում են մի քանի քաղաքներում. հայտնում են տեղական լրատվամիջոցները: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարված է հասցրել տարբեր տեսակի հրթիռների և արձակման համակարգերի իրանական ստորգետնյա պահեստին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի հարվածները հետ են մղվել Խորամաբադում, Բանդար Աբբասում, Թավրիզում և այլ քաղաքներում: |