Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել, զանգվածային ձերբակալություններ են կատարվել
Հունիսի 13, 2025

Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել, զանգվածային ձերբակալություններ են կատարվել

Հունիսի 6-ից շարունակվող ցույցերի պատճառով Լոս Անջելեսի որոշ կենտրոնական հատվածներում պարետային ժամ է հայտարարվել երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 6-ը։ Ըստ քաղաքապետ Քերեն Բասի՝ այն կտևի մի քանի օր։ Քյս մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանները «զանգվածային ձերբակալություններ» են կատարել։

Կալիֆոռնիայում վերջին չորս օրվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 378 մարդ, որոնցից 200-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։

Քաղաքապետը հայտնել է, որ ցույցերի ընթացքում 23 բիզնես է թալանվել։ Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի շուրջ 4000 մարտիկները և 700 ծովային հետևակայինները պաշտպանում են դաշնային շենքերը, ինչպես նաև միգրացիոն հարցերով գործակալներին, որոնք ձերբակալություններ են կատարում։ 

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատարան է դիմել՝ խնդրելով անմիջապես դադարեցնել զինվորականների կողմից միգրացիոն հարցերով գործակալների տրամադրվող օգնությունը։ Այս հարցով դատական լսումները կկայանան հունիսի 12-ին։

Նյուսոմը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իրավիճակը Լոս Անջելեսում։ Իր հերթին, Թրամփը չի բացառել ապստամբության մասին օրենքը գործի դնելու հնարավորությունը. այն նախագահին լիազորում է ռազմական ուժեր տեղակայել երկրի ներսում՝ ճնշելու ապստամբությունը կամ ներքին բռնությունները կամ որոշակի իրավիճակներում օրենքի ուժը գործի դնելու համար:  

The Associated Press-ը նշում է, որ դա ԱՄՆ նախագահին հասանելի ամենածայրահեղ արտակարգ լիազորություններից մեկն է:«Եթե ապստամբություն լինի, ես, անշուշտ, գործի կդնեմ այն: Կտեսնենք», – ասել է նա Օվալաձև աշխատասենյակից:

ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերը տարածվել են նաև Դալասում, Օստինում, Տեխասում, Չիկագոյում, Նյու Յորքում, որտեղ հազարավոր մարդիկ են ցույցի դուրս եկել, կատարվել են բազմաթիվ ձերբակալություններ։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ

Իսրայելը փակում է իր դեսպանատները ամբողջ աշխարհում

Նեթանյահուն Պուտինի, Թրամփի և Սթարմերի հետ կքննարկի Իրանին հարվածները

Այժմ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Փաշինյան

Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան