Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Նոյեմբերի 10, 2025

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Հունիսի ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա: Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերին՝ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն իսկ կահավորվել է, արդյունքում ավտոբուսը Խանջյանից դեպի Մոսկովյան ուղղությամբ կարող է Մոսկովյան փողոցը հատել և հասնել Աբովյան փողոց:

«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում:

«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,- ասաց նա:

Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի:

Նախատեսվում է նաև, որ ավտոբուսային գիծը Մաշտոցի փողոցից մուտք կգործի Խորենացու փողոց, որից հետո՝ Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ Արգիշտիի փողոց, և կամրջով մուտք կգործի Իսակովի պողոտա:

«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոյեն, Սլադկոյեն, Գնատովկան. ՊՆ

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Թրամփի փեսայի հետ

Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

Խուզարկությունից մի քանի ժամ առաջ «Զելենսկու դրամապանակը» փախել է Ուկրաինայից

Ղազախստանը պատրաստ է ամսական 20 000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան

Դերասանուհի Ջեսիկա Ալբան առաջին անգամ հանրությանն է ներկայացել իրենից 11 տարով փոքր ընկերոջ հետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պողոս Պողոսյանի шճյունը կարտшշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին

Փաշինյանը դեմ է եղել «Հաղթելու ենք» կարգախոսին, ասել է՝ վատն է, պարտվողական է․ Ալեն Սիմոնյանի բացահայտումը

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին

Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն. Փաշինյան

2023 թվականին Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից hարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ

Իսակովի պողոտայում մեքենա է այրվել

BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի ելույթի շուրջ ծագած սկանդալի ֆոնին