Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Բոլոլան ՀՀԿ-ն չի սկսել, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում որոշել են դիստանցավորվել ՀՀԿ-ից, լավ եք արել. Տեսանյութ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):
2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։
2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեական գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ):
Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):
Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21 տարեկան։
«Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է»,- նշել է նա։
Արշակյանը խնդրում է անպայման գրել կարծիք այս հարցի վերաբերյալ։
Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 75 %-ով։ Բացարձակ թվերով այդ ծավալը 2024 թվականին կազմել է 972,5 մլրդ դրամ։ 2023 թ–ին այդ ծավալը կազմել է 556,8 մլրդ դոլար կամ 1 մլրդ 418 մլն դոլար։ Այս մասին է վկայում ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրությունը։
Ըստ վիճակագրության՝ ներքին և միջազգային պատվերների հարաբերակցությունը 2024 թվականին կազմել է 77/23 %։ Տեղական գործարքների շարքում զգալի տեղ են զբաղեցնում սննդի և տաքսիների առցանց պատվերները:
Միջազգային պատվերների աճ է նկատվել նույնիսկ այն դեպքում, երբ 2024 թվականի ապրիլի 1-ից գնորդները ստիպված են եղել դրանցից ավելի շատ մաքսատուրքեր վճարել, քանի որ ՀՀ-ում անմաքս առցանց գնումների շեմն ավելի քան կրկնակի նվազել է՝ հասնելով ԵԱՏՄ մակարդակին։
Նշենք, որ թե՛ ներքին, թե՛ միջազգային պատվերների մի մասը կարող են իրականացնել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև փոքր ու միջին բիզնեսը` բջջային տեխնիկայի, հագուստի խանութները, վերավաճառքի համար ապրանքներ գնողները և այլն:
Աճ է նկատվել բոլոր ներպետական քարտերում, ներառյալ ArCa –Միր քարտերը։ Այս դեպքում ծավալն աճել է 83 %-ով՝ հասնելով 70,4 մլրդ դրամի: Հայաստանից դուրս առցանց գնումների համար այս քարտերը գործնականում չեն օգտագործվում։ Տեղական շուկայում ArCa-ի մասնաբաժինը նույնպես մնում է փոքր (2024 թ. այն աճել է մոտ 9,8 %-ից մինչև 10 %):
Եթե խոսենք Visa և Master միջազգային քարտերի (խոսքը հայաստանյան, այլ ոչ թե արտասահմանյան բանկերում թողարկված քարտերի մասին է) շրջանառության մասին, ապա Visa-ի դեպքում այն կազմել է 680,8 մլրդ դրամ կամ 70 % աճ, Master–ի դեպքում՝ 213,3 մլրդ կամ 88 % աճ։
1 մլրդ 736 մլն-ից մինչև 85 մլն նվազել են «Միր» քարտերով առցանց գնումների ծավալները (առանց ArCa-Միր քարտի)։
2024 թ. ապրիլի 1-ից հայկական, ինչպես և մի շարք արտասահմանյան երկրների բանկեր, բացի «ՎՏԲ-Հայաստան»-ից, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված դադարել են սպասարկել «Միր» քարտերը։
Ըստ ԿԲ-ի՝ էլեկտրոնային առևտրի ծավալի համար որպես հիմք ընդունել ենք վիրտուալ POS տերմինալների միջոցով ապրանքների և ծառայությունների գնման գործարքների վերաբերյալ տվյալները:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին երկու հարց
Առաջին: Եթե, ըստ ձեր որոշ շրջանակների Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում աշխատելու առաջարկ անելը Սերժ Սարգսյանի կողմից մեծագույն սխալ էր ու նա բրիտանական գործակալ էր, ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանն այդ սխալ որոշման հիման վրա, այդ բրիտանացի ագենտին շնորհավորում նախագահի պաշտոնը ստանձնելիս:
Ի դեպ, սրա մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանն իր շնորհավորական նամակում «քաջ առողջություն և հաջողություն է» մաղթել ձեր աջակիցների կողմից հռչակված բրիտանացի ագենտին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը արտերկրում գտնվելու պատճառով չի մասնակցել Արմեն Սարգսյանի ինագուրացիային։
Եվ երկրորդ: Եթե, ըստ ձեր որոշ աջակիցների, Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելը սխալ էր, ապա ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույցի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել` կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Բա սխալ էր: Ի դեպ, սրա մասին ևս հայտնել է Վիկտոր Սողոմոնյանը:
Բոնուս 1: Ձեր աջակիցներից ոմանք ասում են, որ Արմեն Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցրել 2-րդ նախագահի օրոք: Շատ լավ: Կխնդրեմ ասեք, թե ի՞նչ պայմաններում և ինչից ելնելով ա էդ ագենտը 1998-2000թթ. եղել Մեծ Բրիտանիայի դեսպան: Եվ այդ ժամանա՞կ էր ագենտ, թե՞ դրանից հետո:
Բոնուս 2: Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը 2020թ. հանդիպում այդ բրիտանացի ագենտին Ալեքսանդր հյուրանոցում: Սա էլ դուք եք ասել էլի: Ի՞նչ է քննարկվել պրն. նախագահի հետ այդ հանդիպման ժամանակ: Եթե իհարկե կարող եք գաղտնազերծել:
Հ.Գ. Ախպոր պես, Վիկտորին հետ կանչեք»
Ըստ ռազմական դիտորդի՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զինյալները Ասադի նախկին հենակետում՝ Լաթաքիայում՝ Միջերկրական ծովի ափին հինգշաբթի սպանել են առնվազն 16 սիրիական անվտանգության ծառայության աշխատակիցների։
Ափամերձ շրջանը, որտեղ ապրում է ալավիական կրոնական փոքրամասնությունը՝ Ասադի աղանդը, դարձել է ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած նոր կառավարության անվտանգության գլխավոր մտահոգություններից մեկը:
Լաթաքիայում է գտնվում նաև Խմեյմիմ ավիաբազան՝ սիրիական ռազմավարական ռազմակայան Միջերկրական ծովի ափին, որը շահագործում է Ռուսաստանը, հայտնում է Middle East Eye-ը։
Դա բռնության ամենադաժան բռնկումներից մեկն է, որին բախվել է իսլամիստական կառավարությունը դեկտեմբերին իշխանության գալուց ի վեր, հայտնում է Reuters-ը։
Սիրիա Syria TV հեռուստաընկերությունը, որը կապված է Դամասկոսի նոր վարչակազմի հետ, հաղորդում է, որ բախումները շարունակվում են Լաթաքիայի մերձակա Ջաբլա շրջանում, ծովափնյա շրջան, որը համարվում է ալավիական համայնքի սիրտը, որին պատկանում է Ասադների ընտանիքը։
SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ «Ասադի աշխարհազորայինները» միավորված ճակատով գրոհել են մի քանի շրջաններում։
Անվտանգության ուժերին աջակցելու համար օժանդակ ուժեր են ուղարկվում Ջաբլա շրջան, ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Այս շաբաթվա սկզբին պաշտպանության նախարարության երկու պաշտոնյաներ սպանվեցին Լաթաքիա քաղաքում խմբավորումների ձեռքով, որոնք պետական լրատվամիջոցները ճանաչել են որպես Ասադի զինյալների մնացորդներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շաբաթներին ակնհայտ ակտիվություն է դրսեւորում, նա հանդիպել է ՀՀ 3 նախագահների, քաղաքական շրջանակների հետ, հարցազրույցներ է տալիս հայաստանյան լրատվամիջոցներին։ Ռուսական շրջանակներին առնչվող մեր աղբյուրն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվացման կուրս է վերցնում` աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված:
Որոշել է վերականգնել իր դիրքերը։ Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ լինեն նորից վերադառնալ ռուսական գծի մեջ, ապա կսկսեն նրանց հետ աշխատել, եթե շարունակեն խաղեր տալ Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ, ապա չի բացառվում, որ աջակցեն Հայաստանում իշխանափոխությանը։
Ռուսական ազդեցության որոշ ուժեր արդեն ստարտային վիճակի են բերվել: Դիցուք` 2013-ին ձեւավորված «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը մարտի կեսերից փողոցային ակցիաներ է իրականացնելու: Նրան, ի դեպ, փետրվարի 13-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ռուսական շարժում սկսելու համար:
Ոմանք ռուսական գործոնով են բացատրում նաեւ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջեւ փոխհրաձգությունները։ Դեռ հստակ չէ, թե ում վրա կարող է խաղադրույք կատարել պաշտոնական Մոսկվան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ապստամբությունը սկսվել է Լաթաքիայի (նախագահ Բաշար Ասադի ծննդավայր) գյուղերից մեկը մաքրելու նոր իշխանությունների փորձի պատճառով: Սիրիայի նոր իշխանությունները Ասադի տապալումից հետո սկսել են ճնշել ալավիներին, եղել են մահապատժի և գնդակահարությունների դեպքեր։
Լաթաքիայում և հարավում՝ Դերաա նահանգում, որտեղ ապրում են ալավիները, երեկվանից կատաղի բախումներ են տեղի ունեցել Անվտանգության ուժերի և Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին աջակցող մարտիկների միջև: Դամասկոսում նոր իշխանություններին ենթարկվող զինված ուժերը մարտական ուղղաթիռներ և ծանր տեխնիկա են կիրառել։ Վերջին տվյալներով ՝ բախումների հետևանքով զոհվել է 16 ուժային։
Մինչդեռ Տարտուս քաղաքում այսօր զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները Դամասկոսում նոր իշխանության դեմ կարգախոսներ են վանկարկել: Քաղաքում պարետային ժամ է սահմանվել ժամը 22:00-ից մինչև 10: 00-ն:
Միևնույն ժամանակհարևան Սուվեյդա նահանգում, որտեղ հիմնականում բնակվում է դրուզ բնակչությունը, մարդիկ փողոց են դուրս եկել՝ երկրում իշխանափոխության կոչերով:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում այսպես կոչված փրկության կառավարությունը, հայտարարել էր անցումային շրջանի սիրիական կառավարության ղեկավար նշանակվելու մասին: Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հունվարի 29-ին հայտարարվել Է Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար, որը, նրա խոսքով, կարող է տևել մինչև 5 տարի:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 7-ի ցերեկը կլինի 14–16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայկական ֆուտբոլային աշխարհը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը` հայկական ֆուտբոլը տապալելու համար, մեր տեղեկություններով՝ նա ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ, հակառակը՝ այս օրերին զբաղված է իր դիրքերն ամրապնդելով:
Նա ամեն ինչ անում է ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գործկոմում ընտրվելու համար։ Ֆուտբոլային անցուդարձից եւ ՀՖՖ-ից լավատեղյակ աղբյուրն ասում է՝ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈՒԵՖԱ-ում «մարդ ունենալ», եւ այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է:
«Մելիքբեկյանն ամեն ինչ անում է, որ այնտեղ հայտնվի` իր կապերն է օգտագործում ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ: Մենք լսել ենք, որ ինքը լինելու է գործկոմի կազմում: Ճիշտ է` Հայաստանն առաջին անգամ է լինելու այնտեղ, եւ դա լավ է, բայց հարց է առաջանում՝ ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է այնտեղ աշխատելու»։
Իսկ ՈՒԵՖԱ-ի գործկոմում լինելը նաեւ նյութական իմաստ ունի` գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում: Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ՈՒԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում