ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ուկրաինայի էլիտան և արևմտյան էլիտայի մի մասը կեղծավոր են և արյունարբու։ Նրանք «լողում են» շքեղության մեջ՝ այլոց որդիներին ուղարկելով ճակատ՝ մահանալու։ Այս մասին հայտարարել Է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում ։

«Ուկրաինայի էլիտան և Արևմուտքի էլիտայի մի մասը, որոնք ամեն երեկո շքեղ ընթրիքներ են կազմակերպում առանձնատներում, իսկ այլոց որդիներին ուղարկում են խրամատներում մեռնելու ցեխի ու արյան մեջ՝ հավերժական պատերազմում», - գրել է նա մեկնաբանելով այն գրառումը, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է շարունակել հակամարտությունը։ 

Ուկրաինա նախագիծը կայսրությունների ստեղծածն է և այդ նույն կայսրությունների զոհը: Հիբրիդային պատերազմներ ձևակերպումը, որն այսօր շատերն օգտագործում են, բացարձակապես 21-րդ դարի երևույթ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Մարդը միշտ էլ պատերազմել է ձեռքի տակ եղած միջոցներով. ե՞րբ չեն մեկը մյուսի թիկունքում քայքայիչ գործողություններ վարել, ե՞րբ չեն մեկը մյուսի թիկունքում ապատեղեկատվություն տարածել, ի վերջո՝ ե՞րբ չեն մեկը մյուսի տարածքում երկպառակություններ հրահրել: Դեռ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում են եգիպտացիներն ու խեթերը հիբրիդային պատերազմներ վարել: Ուղղակի հիմա մարդու ձեռքի տակ եղած միջոցները, նույն ինքը՝ տեխնոլոգիաներն են շատացել: 

19-րդ դարի սկզբներին՝ դասական եվրոպական կայսրությունների մրցակցության ամենածաղկուն փուլում, Ռոմանովների Ռուսական կայսրությունը «հիբրիդային» հարված հասցրեց Եվրոպայում իր հիմնական մրացկիցներից մեկին՝ Հաբսբուրգների Ավտստրիական կայսրությանը: Կաթոլիկական Բոհեմիայի և Մորավիայի տարածքներում, որոնք վաղուց ուծացվել և ինտեգրվել էին գերմանական աշխարհում, ցարական հատուկ ծառայությունների գործունեության արդյունքում արթնացավ չեխերի և սլովակների ինքնությունը:

Նույնիսկ մեջտեղ բերվեց հին սլավոներենը՝ որպես զարթոնք ապրող չեխերի ու սլովակների ազգային նոր լեզու: Ավստրիացիների պատասխանը երկար սպասել չտվեց: Եվ, այդ պատասխանն Ուկրաինա նախագծի տեսքով էր. ավստրիական հատուկ ծառայությունները ներկայիս Ուկրաինայի արևմտյան շրջաններում սկսեցին ձևավորել ուկրաինական ինքնությունը՝ սկսած լեզվից ու գրերից, վերջացրած պատմության մեկնաբանության ուկրաինական տարբերակներով:

Հայոց պատմության դասագրքից պետք է որ հիշեք՝ Ցարական Ռուսաստանը փակում էր հայկական դպրոցները: Այս ձևակերպումն է ամրագրված հայերի հավաքական գիտակցության մեջ: Մինչդեռ, Ցարական Ռուսաստանը 19-րդ դարի վերջին ոչ թե հայկական դպրոցներն էր փակում, այլ ծխական դպրոց հասկացությունն էր վերացնում, այլ կերպ ասած՝ պետականացնում էր դարերով եկեղեցուն պատկանած զանգվածային կրթության գործառույթը: Եվ, սա ոչ թե հայերի ու հայ եկեղեցու դեմ էր ուղղված, այլ ժամանակակից Ուկրաինայի արևմտյան շրջաններում դեռևս Ռեչ Պոսպոլիտայի ժամանակներից տարածված կաթոլիկական եկեղեցու և Արևելյան Գալիցիայի ուղղափառ ունիաթական եկեղեցու, պայմանական ասած՝ ուկրաինական եկեղեցու դեմ: Խնդիրն այն է, որ հենց այդ եկեղեցիներին կից ծխական դպրոցներում էր զարգացվում ուկրաինական ինքնությունը: Հենց այս դպրոցներում էր քարոզվում, որ ուկրաինացիները ռուսներից տարբերվող ազգ են՝ իրենց լեզվով, գրերով, պատմությամբ և իհարկե՝ ճակատագրով:

Երբ Պետերբուրգում հասկացան, թե ինչ է կատարվում, որոշեցին ամբողջ կայսրության տարածքում փակել ծխական դպրոցները և զանգվածային կրթության գործառույթը պետականացնել: Ուշագրավ է, որ կայսրության տարածքում ծխական դպրոցները փակում էր ազգությամբ հայ, ամբողջ կյանքում սկզբունքորեն Հայր Մերը միայն հայոց լեզվով արտասանող Ռուսական կայսրության Կրթության (ժողովրդական լուսավորության) նախարար Իվան Դավիթի Դելյանովը: Այդ քաղաքականության ծիրում չէր կարող տեղավորվել, որ օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցին կամ ֆինական եկեղեցին կարող է ծխական դպրոցներ ունել, իսկ կաթոլիկական եկեղեցին՝ ոչ: Կայսրությունը նախ և առաջ նրանով է կայսրություն, որ կայսերական ընդհանուր ստանդարտ է ունենում, պետք եղած տեղը՝ նաև պարտադրում:

Այսպես դրվեցին ուկրաինական ազգայնականության սաղմերը, որոնք քաղաքական տեսքի եկան արդեն 1917-ի ռուսական հեղափոխությունից հետո, երբ Ուկրաինայի տարածք ներխուժած գերմանական բանակի սվինների ծայրի վրա պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ուկրաինա պետությունը, որը պետք է լիներ Կայզերական Գերմանիայի, մի փոքր էլ Ավստրո-Հունգարական կայսրության հանքահումքային կցորդը: Եվ, երբ կարճ ժամանակ անց Առաջին աշխարհամարտն ավարտվեց ու փլուզված էին ոչ միյան ռուսական, այլև գերմանական ու ավստրիական կայսրությունները, պարզվեց, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել են միավորներ, որոնք նախկին կայսրությունների «հիբրիդային խաղերի» ուղիղ հետևանքն էին: Դրանց շարքում էր թե Չեխոսլովակիան, և թե Ուկրաինան:

Հետաքրքիր է, որ քաղաքացիական պատերազմում հաղթած բոլշևիկներն Ուկրաինա նախագծի սեփական պատկերացումն ունեին: Համարյա թե նույնական էին ինտերնացիոնալիստ, ապա նաև իմպերիալիստ բոլշևիկների պատկերացումները: 1920-ականներին բոլշևիկներն Ուկրաինայում ակտիվորեն խրախուսում, տեղ-տեղ նաև պարտադրում էին ուկրաինական ինքնությունը՝ գրերի, լեզվի ու մշակույթի տեսքով: Ինչ վերաբերվում է պատմությանը, ապա ուկրինականության բոլշևիկյան քարոզչության համատեքստում է առաջացել «Ցարական Ռուսաստանը ժողովուրդների բանտ էր» հասկացությունը, որն արդեն ԽՍՀՄ պատմության դիսիդենտական շարժումների շրջանում պետք է «թարս մախաթի օրենքով» պտտվեր ընդդեմ բոլշևիկների ու նրանց ստեղծած ԽՍՀՄ-ի:

Ուկրաինա նախագծի բոլշևիկյան պատկերացումների շարքից էր նաև այն, որ ԽՍՀՄ գոյության ամբողջ ժամանակահատվածում Ուկրաինայում կենտրոնացվեց խորհրդային գիտատար տեխնոլոգիական արդյունաբերության և ռազմարդյունաբերական համալիրի առյուծի բաժինը, Ուկրաինայում ապահովվեց ամենաբարձր կենսամակարդակը, Ուկրաինայի կոմկուսն էր ամենառեակցիոնն ու օրթոդոքսը, և ընդհանրապես՝ Ստալինից հետո Կրեմլում իշխանության համար պայքարն ընթանում էր հենց ուկրաինական երկու հիմնական՝ Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի նոմենկլատուրային կլանների միջև:

Քչերը գիտեն, որ Ուկրաինան ՄԱԿ անդամ է 1945թ.-ից: Ի դեպ, Ստալինը ձգտում էր ՄԱԿ անդամ դարձնել խորհրդային 15 հանրապետություններին: Հենց այդ տրամաբանությամբ է Երևանում ստեղծվել Բաղրամյան պողոտան. այստեղ պետք է դեսպանատներ լինեին: Պատահական չէ, որ 1990-ականների սկզբներին Երևանում հենց Բաղարամյան պողոտայում էին հաստատվում առաջին դեսպանատները, որովհետև ամենահարմար վայրն էր, հենց այդ նպատակի համար էր ստեղծված: Ինչևէ, Ստալինը չկարողացավ 1945-ին բոլորին դարձնել ՄԱԿ անդամ, բայց Ուկրաինային և Բելոռուսին կարողացավ՝ որպես Երկրորդ աշխարհամարտում առանձնակի տուժած սովետական հանրապետություններ:

ԽՍՀՄ լուծարումը Ուկրաինան դիմավորեց բոլորից ամենահարմար վիճակում. 1992-ի դրությամբ Ուկրաինան Եվրոպայի տարածքով ամեմամեծ երկիրն էր (եթե չենք հաշվում Գրենլադիայով Դանիան), ուներ կրթվածության շատ բարձր մակարդակով 52 միլիոն բնակչություն: Ուկրաինայում էր մնացել խորհրդային գիտատար արդյունաբերության մեծ մասը: Կզարմանաք, բայց սովորական սպառազինություննով Ուկրաինան Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երկրորդ բանակն ուներ (միայն Կիևի ռազմական շրջանն ավելի շատ սպառազինություն ուներ, քան ամբողջ Եվրոպական ՆԱՏՕ-ն միասին վերցրած), Ուկրաինան տիրապետում էր ԽՍՀՄ միջուկային սպառազինության մոտ 50 տոկոսին: 1992-ի Ուկրաինայի և Ռուսաստանի համեմատական հարաբերակցությունն այնպիսին էր, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերակցությունն էր՝ ժողովրդագրական և տնտեսական առումով, իսկ սովորական սպառազինություններով Ուկրաինան գերակշռում էր, քանզի Կիևի, Օդեսայի և Անդրկարպատյան ռազմական շրջաններում էին մնացել խորհրդային բանակի ահռելի սպառազինությունն ու ռազմամթերքի ստրատեգիական պաշարները:

1992-ին Ուկրաինական ԽՍՀ-ի հիմքի վրա հռչակված Ուկրաինան այն էր, ինչ դարերի ընթացքում ստեղծել էին ցարերը, հետո բոլշևիկները. Ուկրաինայի հարավը Ղրիմի խանության հետ մեկտեղ 18-րդ դարում նվաճել էր Եկատերինա կայսրուհին, արևելյան տարածքները 1920-ականներին Ուկրաինային էր միացրել Լենինը, Ղրիմը՝ 1956-ին Խրուշչյովն էր միացրել Ուկրաինային, իսկ ահա Արևելյան Գալիցիան ուղիղ անեքսիայով Ուկրաինարին էր միացրել Ստալինը՝ Լեհաստանին փոխհատուցելով պարտված Գերմանիայի Արևելյան Սիլեզիայի տարածքներով: Անգամ Յալթայի բանակցությունների ժամանակ Ռուզվելտը Ստալինին հարցրել էր՝ ինչու՞ ես հավակնում Լվովին, չէ որ պատմության մեջ երբեք Լվովը Ռուսաստանի կազմում չի եղել: Ստալինը պատասխանել էր, որ եթե եղել է-չի եղել սկզբունքով մոտենան հարցերին, ապա կարելի է նաև Վարշավային ու Հելսինկիին հավակնել, բայց այդ սկզբունքը չի դրված հավակնությունների հիմքում:

Ահա այսպիսին էր եվրոպական դասական կայսրությունների «հիբրիդային խաղերի» արդյունքում առաջացած և 1992-ին սուվերենություն ձեռք բերած Ուկրաինան, որը պետք է իր տեղն ու դերը գտներ հետսառըպատերազմյան աշխարհակարգում»,- գրել է նա:

Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, գրում է BBC-ն։

Քարնին կուսակցության ղեկավարության միակ թեկնածուն էր, որը Թրյուդոյի կառավարության մաս չէր կազմում: Քվեարկության արդյունքներով՝ նա ստացել է 85,9 տոկոս քվե։

Այս տարվա համընդհանուր ընտրություններում ընդդիմության հետ կոշտ պայքարին զուգահեռ՝ նոր վարչապետին սպասվում են նաև կոշտ բանակցություններ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ՝ Դոնալդ Թրամփի տարածքային պահանջների ֆոնին:

Իր հետհաղթական ելույթում Քարնին մեղադրել է Թրամփին Կանադային տիրանալու ձգտման մեջ: Այս փորձը, նրա խոսքով, պետք է հետ մղվի։

«Ամերիկացիներին պետք են մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր հողը, մեր երկիրը։ Եթե հաջողվեր, կկործանեին մեր կյանքը»,- ասել է նա։ 

«Ամերիկան ​​Կանադա չէ։ Կանադան երբեք Ամերիկայի մաս չի լինի որևէ ձևով, որևէ պարագայում», - հավելել է Քարնին:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին արտաքսելու են ԱՄՆ-ից, նրանց վիզաներն ու կացության թույլտվությունները չեղարկվելու են:

«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները եւ/կամ Գրին քարտերը, որպեսզի նրանց արտաքսեն», - հայտարարել է Ռուբիոն՝ կցելով տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է պաղեստինցի ակտիվիստ ուսանող Մահմուդ Խալիլին, որը Կոլումբիայի համալսարանում Իսրայելի դեմ բողոքի ցույցեր էր կազմակերպում:

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ու երգիչ Արկադի Դումիկյանը համատեղ կատարմամբ երգ և տեսահոլովակ են ներկայացրել։

Երգը կոչվում է «Կինոյի պես», որի տողերի հեղինակը Հարութ Տիզյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Վարդան Գալստյանը։

Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները Ուկրաինայում, հայտարարել է ընկերության սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը։

«Առավելագույնս հստակ ասեմ, որ անկախ նրանից, թե որքանով եմ անհամաձայն Ուկրաինայի քաղաքականության հետ, այդուհանդերձ, Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները։ Առանց Starlink-ի ուկրաինական կապի գծերը կխզվեին, քանի որ ռուսները կարող են արգելափակել մնացած բոլոր հաղորդակցությունները: Մենք երբեք այդպես չէինք վարվի և դա չէինք օգտագործի որպես սակարկության միջոց», - ասվում է Մասկի հայտարարության մեջ, որը տեղադրված է Կառավարության արդյունավետության բարձրավման վարչության (DOGE) կայքում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն մեղադրել է «հորինելու» մեջ և կիրակի ենթադրություն հայտնել, որ նա անշնորհակալ է։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիկորսկին ասել է, որ Ուկրաինային, հնարավոր է, պետք լինի այլընտրանք գտնել  Starlink արբանյակային ծառայությանը։

Մասկը կիրակի օրը իր X սոցիալական ցանցի գրառման մեջ նշել է, որ «Ուկրաինայի ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն ​​(Starlink-ը)»:

ԱՄՆ կառավարությունն արդեն չեղարկել է արբանյակային նկարահանմանը Ուկրաինայի հասանելիությունը և դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը` ուժեղացնելով ճնշումը Կիևի վրա:

ԱՄՆ-ի բանակցողները, որոնք ձգտում են Ուկրաինայի կարևորագույն հանքային պաշարներին, բարձրաձայնել են այդ ծառայությանը երկրի հասանելիությունը դադարեցնելու հնարավորությունը, փետրվարին Reuters-ին հայտնել էին խնդրին ծանոթ աղբյուրները:

«Starlink-ի ծառայության դիմաց Ուկրաինայի փոխարեն վճարում է Լեհաստանի թվայնացման նախարարությունը տարեկան մոտ 50 միլիոն դոլարի չափով, - գրել է Սիկորսկին X-ում կիրակի օրը:- Ագրեսիայի զոհին սպառնալուց բացի, եթե SpaceX-ը ապացուցի, որ անվստահելի մատակարար է, մենք ստիպված կլինենք այլ մատակարարներ փնտրել»:

Ռուբիոն պատասխան հարված է հասցրել Սիկորսկուն՝ X-ում գրառման մեջ պնդելով, որ նա «ամեն ինչ հորինում է», և որ «ոչ ոք չի սպառնացել Ուկրաինան անջատել Starlink-ից»:

«Եվ շնորհակալություն հայտնեք, որովհետև առանց Starlink-ի Ուկրաինան վաղուց պարտված կլիներ այս պատերազմում, իսկ ռուսները հիմա կլինեին Լեհաստանի սահմանին», - ավելացրել է Ռուբիոն:

Ավելի ուշ Մասկը X-ում գրել է, որ Ռուբիոյի մեկնաբանությունները «բացարձակապես ճիշտ են»: Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Հանգիստ եղիր, փոքրիկ մարդ։ Դուք վճարում եք արժեքի միայն մի մասը: Եվ Starlink-ը ոչնչով չի կարող փոխարինվել»։

Լեհաստանի արտգործնախարարության խոսնակը Reuters-ին ասել է, որ Starlink-ի ծառայությունների մատուցումը Միացյալ Նահանգների կողմից բարեգործություն չէ, և որ Լեհաստանը վճարել է դրա  դիմաց:

Օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից. մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և գողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, ատոմակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարկ Քարնին կիրակի ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և կլինի երկրի հաջորդ վարչապետը։ Սրանք, news.am-ի փոխանցմամբ, ներկուսակցական ընտրությունների արդյունքներն են, որոնցում նա ստացել է այս քաղաքական ուժի անդամների ձայների 85,9%-ը։

Կուսակցության համագումարում հայտարարված տվյալների համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը ստացել է ձայների 8%-ը, իսկ Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) Կանադայի կառավարության ղեկավար Կարինա Գուլդը և լիբերալ պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը՝ մոտ 3%։ Համագումարը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։

Քարնին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միայն այն բանից հետո, երբ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարականի պաշտոնական նամակ կներկայացնի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին: Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս։ Սրանից հետո Սայմոնը Քարնիին առաջարկելու է կառավարություն կազմել և երդում տալ։

Ո՞վ է Մարկ Քարնին

Քարնին կանադացի է և ականավոր տնտեսագետ: Նա Կանադայի Բանկի կառավարիչն էր 2008-ից 2013 թվականներին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո առաջին տարիներին:

Այնուհետև նա գլխավորել է Անգլիայի Բանկը 2013-2020 թվականներին, և նրա պաշտոնավարում համընկել է Brexit-ի բուռն տարիները:

«Ես ներգրավված եմ եղել բազմաթիվ ճգնաժամերի լուծման և երկու տնտեսությունների փրկության մեջ: Ես գիտեմ, թե ինչպես է աշխատում բիզնեսը, և ես գիտեմ, թե ինչպես դա աշխատի ձեզ համար», - ասել է Քարնին, երբ հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին իր հայրենի Էդմոնթոնում:

Քարնին վերջին ամիսներին ծառայում էր որպես Թրյուդոյի տնտեսական հարցերով խորհրդական, սակայն արդյունքում սկսել է քննադատել նախկին վարչապետի գործողություններն այդ ոլորտում:

 «Ես Կանադայում միակ Լիբերալ կուսակցության անդամը չեմ, ով կարծում է, որ վարչապետը և նրա թիմը չափազանց հաճախ են շեղվել տնտեսությունից», - ասել է Քարնին:

Կանադայում իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարկ Քարնին։ Նա նաև կդառնա Կանադայի հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Ջասթին Թրյուդոյին, հայտնում է Global News-ը։

Ընտրություններում Քարնին հավաքել է ձայների 86%-ը։

Կուսակցության նոր ղեկավարն X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել կուսակիցներին։ Հայտնի է, որ Քարնին Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն ուղարկելու կողմնակից է: Դեմ է ԱՄՆ-ի հետ Կանադայի միավորմանը։

«Կանադան երբեք, ոչ մի ձևով Ամերիկայի մաս չի դառնա»,- գրել է Մարկ Քարնին։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը արգելափակել էր պատերազմից տուժած պաղեստինյան տարածք ուղարկվող ցանկացած օգնություն, հաղորդում է AFP-ն:

«Ես հենց նոր հրաման եմ ստորագրել Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի մատակարարումն անհապաղ դադարեցնելու մասին»,- ասել է Քոհենն իր տեսաուղերձում։

«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ պատանդներին վերադարձնելու համար և որպեսզի պատերազմի ավարտի հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ն այլևս Գազայում չլինի»,- հավելել է նա։

Հանգստյան օրերին Իսրայելը հայտարարեց, որ արգելափակում է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա, քանի դեռ պաղեստինցի զինյալները չեն ընդունել հրադադարի երկարաձգման պայմանները, որը հիմնականում դադարեցրել է ավելի քան 15 ամիս շարունակվող մարտերը:

Հրադադարի առաջին փուլը, որն ավարտվել է մարտի 1-ին, թույլ է տվել առաքել կենսական նշանակություն ունեցող սննդամթերք և բժշկական օգնություն։

Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել առաջին փուլը մինչև ապրիլի կեսը, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պնդում է երկրորդ փուլին անցնելու անհրաժեշտությունը, որը կհանգեցնի պատերազմի վերջնական ավարտին: Շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը օգնությունն արգելափակելու համար մեղադրեց Իսրայելին «կոլեկտիվ պատժի ռազմական հանցագործություն կատարելու» մեջ և հայտարարեց, որ այդ քայլը ազդել է նաև այնտեղ դեռևս պահվող իսրայելցի պատանդների վրա:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ գերեվարված 251 պատանդներից 58-ը մնում են պաղեստինյան տարածքում, իսկ 34 հոգու մահը հաստատել է իսրայելական բանակը։

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևի բանակցությունները դադարեցվել են․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո