Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Արկտիկայի ցուրտը, եկող շաբաթ հարված կհասցնի Իսպանիային, Մարոկկոյին, Պորտուգալիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, օդի ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 5-7 աստիճանով, իսկ մեր տարածաշրջանում կգերակշռի արևոտ եղանակը՝ օդի ջերմաստիճանը նորմայից բարձ 10-13 աստիճանով:
Այդ մասին հայտնում է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է «արթնանան» և հիմնովին փոխեն իրենց մոտեցումը Սիրիայի նոր կառավարության նկատմամբ, որի առաջնորդներին նա անվանել է «կոստյումներով ջիհադիստներ»:
«Անցյալ շաբաթավերջին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի մարդիկ հանեցին իրենց դիմակները և անխնա դատաստան տեսան սեփական ժողովրդի՝ այսպես կոչված, «Նոր Սիրիայի» քաղաքացիների հետ»,- ասել է Սաարը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Սիրիայի նոր իշխանությունների կողմից գազանաբար սպանված ալավի խաղաղ բնակիչներին։
«Եվրոպան պետք է բարձրացնի իր ձայնը՝ ընդդեմ կոտորածի, ընդդեմ խաղաղ բնակիչների բարբարոսական սպանությունների, ընդդեմ ջիհադիստական այս մարմնավորված չարիքի: Նա պետք է արթնանա: Պետք է դադարեցնի լեգիտիմություն տալ այն ռեժիմին, որի առաջին գործողությունները, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով նրա հայտնի ահաբեկչական անցյալը, այս վայրագությունները դարձան»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։
Ըստ նրա, «միջազգային հանրությունն ընդհանրապես և Եվրոպան մասնավորապես վերջին ամիսներին հոսեցին Դամասկոս՝ սեղմելու ալ-Շարաայի ձեռքը»։
Սակայն, ըստ նրա, Սիրիայի նոր կառավարիչները «ջիհադիստներ էին և այդպիսին էլ մնում են, նույնիսկ եթե հիմա կոստյումներ են հագնում»:
Ադրբեջանի հարավում գտնվող Յարդըմլի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
3,9 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին գտնվող Լերիկի շրջանում։
Այս մասին հայտնում է Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ վիճաբանությունից հետո նախկինի պես սպասում է Կիևի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրմանը: Այս մասին Թրամփն ասել է այսօր Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ:
Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:
«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ, գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։ Նրա խոսքով՝ ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը:
«Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը:
Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:
«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ, գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։ Նրա խոսքով՝ ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը:
«Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի նպատակն առաջ տանելու համար։
Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի տարածած հայտարարության մեջ։
«Ջիդդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ տանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ Պետքարտուղար Ռուբիոն մարտի 12-ից 14-ը կմեկնի Կանադա՝ հանդիպելու G7-ի արտգործնախարարների հետ՝ առաջ մղելու նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգը:
Քննարկումները կկենտրոնանան Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հակամարտությունների վրա, Աֆրիկայում և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությանը, ինչպես նաև Արևմտյան կիսագնդում կայունությանը:
ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ազատագրել են Կոնստանտինոպոլ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Կոնստանտինոպոլ բնակավայրը։ Խոցվել են 2 մեքենայացված բրիգադի, Ուկրաինայի զինված ուժերի գրոհային գնդի և ծովային հետևակի բրիգադի կազմավորումները Բոգատիր, Ֆյոդորովկա, Վեսյոլոյե, Վոսկրեսենկա, Դնեպրոէներգիա և Ռազլիվ բնակավայրերի շրջաններում»,– հայտարարում են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարության տվյալներով` հակառակորդն ավելի քան 145 զինծառայող է կորցրել, կորուստներ են կրել նաև ռազմատեխնիկայի մասով` մարտական զրահապատ մեքենա, ավտոմեքենա և դաշտային հրետանու 3 հրանոթ, այդ թվում` լեհական արտադրության Krab ինքնագնաց հրետանային կայանք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դադարեցնել ուկրաինական F-16 կործանիչների աջակցությունը՝ ներառյալ բաղադրիչների մատակարարումը, ինչը դժվարություններ է ստեղծել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար, գրում է Forbes-ը։
Մինչ առաքումը, ինքնաթիռները արդիականացվել են AN/ALQ-131 pods, PIDS+ և ECIPS+ համակարգերով, ինչը մեծացրել է ռուսական սպառնալիքներին դիմակայելու` նրանց կարողությունը։
Վերլուծաբան Դեյվիդ Աքսը նշել է, որ ուկրաինացի զինվորականները մեծ հույսեր են կապում ֆրանսիական Mirage 2000 կործանիչների հետ, որոնք մատակարարվում են Ֆրանսիայի կողմից։ Ֆրանսիական Mirage 2000-ները հագեցած են իրենց հզոր խլացուցիչներով, և ամերիկացիները ներգրավված չեն դրանց ծրագրավորման մեջ, նշում է վերլուծաբանը։
Մինչդեռ Գերմանիան մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կկարողանա հեռակա կարգով անջատել իր գնած F-35 կործանիչները։
Bild-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները կապված են, այսպես կոչված, Kill Switch մեխանիզմի հետ, որը կոնֆլիկտի դեպքում ցանկացած պահի թույլ կտա հեռակա կարգով արգելափակել F-35-ը։
Գերմանական Hensoldt պաշտպանական ընկերության ներկայացուցիչ Յոահիմ Շրանժոֆերն ասել է, որ այս մեխանիզմը միայն ասեկոսե չէ, և արգելափակումը կարող է տեղի ունենալ ոչ միայն ներկառուցված համակարգերի, այլ նաև մարտական առաքելությունների պլանավորման համակարգի միջոցով՝ այդպիսով թույլ չտալով ինքնաթիռների թռիչքը։
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը կարծում է, որ Գերմանիան պետք է վերանայի F-35-ի գնման պայմանագիրը, եթե վտանգ կա, որ Վաշինգթոնը կսահմանափակի կործանիչների գործողությունները։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնության նոր բռնկումը՝ հորդորելով նախորդ կառավարության հետ կապված զինված խմբավորումներին վայր դնել զենքերը, «քանի դեռ ուշ չէ», իսկ նոր կառավարությանը հավատարիմներին՝ խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից և բանտարկյալների նկատմամբ բռնություններից:
«Երբ մենք հետ ենք կանգնում էթիկայից, ընկնում ենք նույն մակարդակի վրա, ինչ մեր թշնամին», - ասել է նա: «Ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու»։
Նոր (Հայաթ Թահրիր ալ-Շամ) և պաշտոնանկ արված կառավարությունների կողմնակիցների միջև բախումները դարձել են բռնության ամենալուրջ դրսևորումը դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։