ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։

Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի»:

Մարտի 6-10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 6-7-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։

Օդի ջերմաստիճանը 6-9-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևանում մարտի  6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն։ Աս մասին Փարիզում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։

«Պլանավորվում է, որ նախագահ Մակրոնը կրկին կմեկնի Վաշինգտոն Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», – Պրիմայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա երեք երկրների ղեկավարների այցի կոնկրետ ժամկետներ չի նշել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ այս փուլում չի նախատեսվում Մակրոնի նոր այցելություն Վաշինգտոն:

Մարտի 5-ին Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Սոֆի Պրիման հայտնել էր. «Դիտարկվում է այն տարբերակը, որ անհրաժեշտության դեպքում Մակրոնը նախագահ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կրկին կայցելի Վաշինգտոն»։

Նախորդ շաբաթ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնն այցելել էին Վաշինգտոն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել էին կարևոր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս համագործակցությունն օգնել է Կիևին հարձակվել ռուսական ռազմական օբյեկտների վրա, գրում է աղբյուրը։ Հետախուզության փոխանցման դադարը հաստատել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, X-ում հայտնել է Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը։

Վաշինգթոնը շարունակում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասին հետախուզական տեղեկատվություն փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, պարզաբանել են թերթի աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Suspilne-ի աղբյուրը հայտնել է, որ մարտի 5-ի դրությամբ Կիևի և Վաշինգթոնի միջև տվյալների փոխանակումը պահպանվում է: Այսպես է նա մեկնաբանել Daily Mail-ի այն տվյալները, որ ԱՄՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիային ռազմական օգնության ավարտի շրջանակներում Վաշինգթոնից ստացված հետախուզական տվյալները կիսել Ուկրաինայի հետ։ Խոսքը տեղեկատվության մասին է, որը փոխանցվել է «Rel UKR — Releasable to Ukraine» դասակարգման ներքո:

The Daily Mail-ը նշել է, որ լայնածավալ մարտերի սկզբից ի վեր Ավստրալիան և Նոր Զելանդիան (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ միասին Five Eyes հետախուզական դաշինքի մաս են կազմում) նույնպես տվյալներ են կիսել Ուկրաինայի հետ:

Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն մինչ օրս մեծ թվով քայլեր են ձեռնարկել խաղաղության և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ:

«Մենք գործնականում ցույց տվեցինք մեր անկեղծությունը և լի ենք վճռականությամբ հետագայում ևս իրականացնել խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծեր», - հայտարարել է նա։ 

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով կառավարության լրատվականին:

Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:

Եղիշե Կիրակոսյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել:

Մամուլը մոտ մեկ ժամ առաջ գրեց Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցնում են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. - «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտի Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:

«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», - փոխանցեց Դրմեյանը:

Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հերքում է տարածել. «Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:

Ավելի վաղ «168»-ը հայտնել էր, որ Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Էդուարդ Շարմազանովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր։

  

«Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀԿ ներկայացուցիչների մասնակցությանը Մեծ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին»,- տեղեկացնում է Էդուարդ Շարմազանովը։

Նիկոլ Փաշինյանի «միջանցքային» հոդվածը, որը շաղկապված էր նաև իրանական պետական հեռուստաընկերությանը տրված իր վերջին հարցազրույցի հետ, իհարկե, պատահական չէր։ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձը զուգակցված էր ոչ այնքան Ալիևի, որքան նրա և Նիկոլի համատեղ պատրոնների աչքերի համար նախատեսված հոդվածով։

Այս իրադարձություններն արտահայտում են գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերը և փորձ են ուկրաինական հարթակի սրընթաց զարգացումներին զուգահեռ՝ գոնե Հարավային Կովկասում նախկին պրոցեսներն ավարտին հասցնել։

ԱՄՆ նոր վարչակազմի քայլերը ԵՄ-ի և Միացյալ Թագավորության առջև աննախադեպ ծանրության խնդիրներ առաջացրեցին ուկրաինական ճակատում, այնինչ կովկասյան ճակատ այս փոփոխությունները դեռ չեն հասել, և Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու օպերացիան, որի գլուխգործոցը պետք է դառնա «Զանգեզուրի միջանցքը», դեռ իրացվելու շանսեր ունի։

Ի հակառակ որոշ կանխատեսումների, որ Նիկոլը 180 աստիճանի շրջադարձ կկատարի դեպի Մոսկվա, դեռ իրացվում է իմ կանխատեսած սցենարը, որ նա ոչ թե Մոսկվա է թեքվելու, այլ փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ընթացող պրոցեսները։ Այդ պրոցեսները շարունակվելու են փաթեթավորվել 12 աստղերով կապույտ դրոշի մեջ, բայց դրա տակից պարզապես ցցվում է թուրքական կիսալուսնի սրածայրը։

Ու չխաբվեք ԱԺ-ի կողմից «եվրոպական» նախագծի հետաձգմամբ, Մատվիենկոյի սպասվող այցով կամ ՌԴ գործընկերների հետ բոլոր ուղղություններով կապերի ձևական ինտենսիվացման մասին Փաշինյանի հանձնարարականով։ Այդ ամենը տվյալ փուլում Մոսկվային ֆռռացնելու նոր փորձեր են:

Իսկ իրական պրոցեսները շարունակվում են։

Մեկ ամսից, ապրիլի 3-4-ին Տաշքենդում կայանալու է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի նախաձեռնումը և իրականացումն օրգանական կապ ունեն Հարավային Կովկասի և, մասնավորապես, Սյունիքի հետ։ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներն էլ հետաքրքիր են ԵՄ-ի համար՝ ոչ միայն էներգակիրների, այլև՝ այլ օգտակար հանածոների առումով։ Եվրոպացիները փորձում են ազդեցության իրենց չափը մեծացնել Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, փաստացի սինխրոնիզացվելով Թուրքիայի հետ։

Այստեղ ուշադրություն։ ԵՄ-ն ոչ միայն Հարավային Կովկասում է խաղում Թուրքիայի հետ համատեղ, այլև Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և նույնիսկ Բալկաններում, որտեղ հնարավոր եվրաինտեգրման ճանապարհին ԵՄ ներկայիս ղեկավարությունը խոչընդոտներ է տեսնում ռուսական և չինական ազդեցության մեջ և համառորեն աչք է փակում Բոսնիայում, Ալբանիայում, Մակեդոնիթայում, Կոսովոյում, Մոնտենեգրոյում և նույնիսկ՝ Սերբիայում աճող թուրքական ազդեցության վրա։

ԵՄ-ԿԱ գալիք գագաթնաժողովին քննարկվելու են նաև լոգիստիկ և տրանսպորտային նախագծերը՝ «Միջին միջանցք» տրամաբանության մեջ։ Հիշեցնեմ, որ այդ տրամաբանության մեջ ներկայումս գործող երթուղիներից երկուսն անցնում են Վրաստանով՝ Սևծովյան նավահանգիստներ և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։

Հիշենք նաև Չինաստանին վերապահված վրացական ամենախորը նավահանգստի՝ Անակլիայի կառուցումը։ Իրականում առկա հնարավորությունների թողունակությունը լիովին բավարարում է ապրանքաշրջանառության համար, մի բան էլ թերբեռնված են։ Սակայն ոչ Վրաստանով, ոչ Իրանով անցնող ուղիները թուրքական վերահսկողության տակ չեն, և այստեղ լիովին համադրվում են ԵՄ-ի՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից իրենց լոգիստիկ կախվածությունը նվազեցնելու և Թուրքիայի՝ սեփական պանթուրանական պրոյեկտը կյանքի կոչելու գերակայությունները։

Ամփոփելով, կարող եմ արձանագրել, որ քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

04.03.2025

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևի բանակցությունները դադարեցվել են․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո