Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների ներկայությունն է ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլ ոչ թե արևմտյան ուժերի խոստումները։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Որքան ինձ հայտնի է, անվտանգության ոչ մի [արևմտյան] երաշխիք, որը համադրելի կլիներ ռուս-հայկական հարաբերությունների հետ, ոչ ոք Հայաստանին չի տվել։ Համենայնդեպս, որևէ փաստաթուղթ, հայտարարություն չեմ տեսել։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցության հիմնական բաղադրիչները, ռազմաքաղաքական դաշինքը պահպանվում են։ Ռուսական բազան շարունակում է մնալ այստեղ, մեր սահմանապահների ներկայությունը սկզբունքային առումով չի փոխվել, և դա բավականին դրական է գնահատում Հայաստանի ղեկավարությունը»,-նշել է նա։
Դեսպանի խոսքով` ռազմատեխնիկական համագործակցության հարցը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում պահպանվում է։
«Ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, սակայն ռուսական կողմն ունի քաղաքական կամք՝ պահպանելու այն, ինչ ունենք։ Քննարկվում են հարցեր, որոշ խնդիրներ լուծվում են, որոշները դեռ քննարկման փուլում են։»,-հավելել է նա:
Ավելի վաղ Երևանում հայտնել էին, որ ՌԴ-ից դեռևս չեն ստացել արդեն գնված սպառազինությունը, սակայն պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերության մթնոլորտում: Հայաստանի իշխանությունները նաև հայտարարել էին, որ մտադիր են դիվերսիֆիկացնել սպառազինության գնումները։ Մասնավորապես, ՀՀ-ն պաշտպանության ոլորտում ակտիվ համագործակցություն է սկսել Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ։
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է Լաթաքիա նահանգի լեռներում պահվող զենքը։
Հաղորդվում է, որ ավիահարվածը հասցվել է սիրիական բանակի երեք օբյեկտի, այդ թվում՝ Կարդահա քաղաքի մոտակայքում գտնվող ռադիոլոկացիոն կայանի և Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող զենքի պահեստի ուղղությամբ:
Սիրիական ԶԼՄ-ների տվյալով՝ ռմբակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Բացի դրանից՝ ըստ Al-Araby-ի հրապարակման՝ իսրայելական զինված ուժերը ուղղաթիռների աջակցությամբ ներխուժել է Սիրիայի հարավում գտնվող զորանոցներ և պայթեցրել պահեստները:
Ադրբեջանը որպես նախապայման պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին գրած հոդվածին։
Նշենք, որ այդ հոդվածում Փաշինյանը տարբեր մեխանիզմներ է առաջարկել թուրքական և ադրբեջանական բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների վերաբերյալ։ Այնտեղ մասնավորապես ասվում է, թե տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը: Փաշինյանը հստակ նշել է` այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար` ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: Բայց Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։
Վիգեն Հակոբյանի խոսքով` ՀՀ իշխանությունների համար անկյունաքարային հարցը խաղաղության պայմանագիրն է։ Դրա հետ մեկտեղ բազմաթիվ անգամ պաշտոնական մակարդակով նշվել է, որ կա չհամաձայնեցված 2 կետ, բայց դրանցից որևէ մեկում կոմունիկացիաների հարց չկա։
«Երբ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրից որպես «մեզ լավություն» և «կարևոր զիջում», հանում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ՀՀ իշխանական քարոզչամեքենան դա որպես դիվանագիտական աննախադեպ հաջողություն համարեց»,– հիշեցրեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` թեև ֆորմալ առումով կոմունիկացիաների հարցը խաղաղության պայմանագրի հետ կապ չունի, այնտեղ ներառված չէ, բայց թեմայի մշտական շրջանառումը նշանակում է, որ փակագծերից դուրս «Զանգեզուրի միջանցքի» մասով նախապայման կա։
Վիգեն Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը նվազագույնը պահանջում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացում։ Իհարկե, դա այն «միջանցքը» չէ, որը նկատի ունեն թուրքերը և ադրբեջանցիները, բայց Բաքուն այն ընկալում է որպես միջանկյալ տարբերակ։
«Կարծում եմ, որ Փաշինյանի վերջին հոդվածում արված առաջարկները հենց դրա հետ են կապված։ Նա,տարբեր առաջարկներ անելով, փորձում է այդ նախապայմանը տարբեր ձևերով լղոզել, բայց պատասխանը նույնն է լինելու` Բաքվին դա չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում նաև «Խաղաղության խաչմերուկը»»։
Ըստ քաղտեխնոլոգի` որոշակի սցենարի դեպքում իրավիճակի վրա կարող է ազդել Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն դա կախված կլինի նրանից, թե ինչի շուրջ կկարողանան պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ–ն նոր աշխարհակարգի և ազդեցության գոտիների հստակ բաժանման հարցում։ Այդ ժամանակ պարզ կդառնա, թե Հարավային Կովկասի գործընթացներից որքան է հեռանալու ԱՄՆ–ն։
Նրա կարծիքով, եթե Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվեն, որ Ռուսաստանը գերիշխող դեր ունենա տարածաշրջանում, և նա կարողանա դուրս մղել Թուրքիային, ապա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստիպված կլինեն հաշվի նստել նրա դիրքորոշման հետ, այդ թվում՝ հաղորդակցությունների հարցում։
Նշենք, որ Ադրբեջանը հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում փաստացի պնդում է, որպեսզի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի լինի։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական վիճակը կայուն է, նա շարունակում է Հռոմի Gemelli հիվանդանոցում բուժում ստանալ երկկողմանի թոքաբորբի դեմ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ անցած օրը պոնտիֆիկոսը շնչառական անբավարարության կամ բրոնխոսպազմի նոպաներ չի ունեցել: Նա չի ջերմել և գտնվում է գիտակից վիճակում, գրում է vaticannews.va կայքը:
Հռոմի պապն անցել է բարձր հոսքի թթվածնային թերապիա, շնչառական ֆիզիոթերապիա։ Բժիշկների կանխատեսումը մնում է «զգուշավոր», քանի որ ընդհանուր առմամբ պոնտիֆիկոսի վիճակը բարդ է:
Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանութան և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 8-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +9–ից +11, գիշերը` -1–ից +1։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ուկրաինայում հնարավոր եվրոպական ուժերի կազմում իտալական զորախումբ ներառելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը: Այս մասին նա ասել է Rai1 հեռուստաալիքի եթերում։
«Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկության առնչությամբ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության հարցում, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկելու Ուկրաինա», – ասել է Իտալիայի վարչապետը։
«Ի վերջո, բոլորն ունեն նույն նպատակը՝ արդար խաղաղություն բերել Ուկրաինա, կայուն և տևական խաղաղություն, ես կասեի՝ վերջնական: Ուստի առանցքային հարցն այն է, թե ինչպես կառուցել խաղաղությունը, որն անվտանգության երաշխիքներ կներառի Ուկրաինայի համար», – հավելել է նա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 14 շենք, Ե․Թադևոսյան նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքերը,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյան փ. 1-30 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 5 շենք, Ս․ Վրացյան փ. 71/7 շենք, Նորաշեն թաղ. 16, 17 շենքեր, Բաբաջանյան փ. 109, 111, 113, 115, 117, 121, 123, 147, 149, 153 շենքեր, Բաշինջաղյան 1-ին նրբ․ 20, 22, 24 շենքեր, Հաղթանակ թաղ. 9, 14 փողոցներ, Նազարբեկյան թաղ․ 17, 18, 19, 21 շենքեր, Նազարբեկյան թաղ․ 16ա, 16, 22, 25, 26 շենքեր, Սարկավագ 1-ին նրբ. 1-5; 2-րդ նրբ. 1-6Ա առանձնատներ, Սարկավագի փ. 1-16 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 1-22/1 շենքեր, Գյուլբենկյան փ. 39Բ, 41, 43 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 6, 8 շենքեր, Ադոնցի փ. 5-9 շենքեր, Տալբուխինի փ. 1, 2 շենքեր, Սարկավագի փ. 54/1-54/6 շենքեր, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր, «Սահալքո», «Դի Ջի թեք Էյեմ», «Նորաշեն Գրուպ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ Սար», «ՀԼ․ Քոնսթրաքշն», «Պրեմիում Ռեալթի», «Պանորամա», «Տիդա-2023», «Քլինսոֆթ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11։00-16:00 Երասխահուն գյուղ մասնակի, Վարդանաշեն և Ջրառատ գյուղեր,
Արագածոտնի մարզ՝
11։00-13:00 Նոր Երզնկա գյուղ,
11։00-17:00 Անտառուտ, Օրգով, Տեղեր գյուղեր մասնակի և Բյուրական գյուղ,
Արարատի մարզ՝
10։00-11։30 Լանջազատ գյուղ մասնակի,
10։00-13։00 Արալեզ գյուղ մասնակի,
10։00 -16։00 Մասիս քաղաք՝ Նոր և 2-րդ թաղամասեր մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր,
12։00-13։30 Վարդաշեն գյուղ մասնակի
Վայոց Ձորի մարզ՝
10։30-12։30 Գետափ գյուղ մասնակի
10։30-13։30 Արին գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
10։00-13:00 Ալափարս համայնք մասնակի,
10։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա-Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00–16:30 Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան, Պահլավունյաց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան», «Դահուկ», «Ռոյալ» ՍՊԸ-ներ, «Միքայել Վարդանյան» , «Բրյուսով» , «Ադոմաս» , «Կուսաստան-Հայաստան» հանգստյան տներ և հարակից այլ բաժանորդներ,
11։00-17։00 Արամուս,Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 4, 8, 9, 10, 11, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 38 փողոցներ, ԱԱԾ զորամաս և ԱԻՆ,
Գեղարքունիքի մարզ՝
11։00.11։30 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
11։10-11։40 Վարդենիս քաղաք՝ Լ.Ազգալդյանի, Ռոմանի, Երիտասարդության, Սայաթ-Նովայի և Վ․Համբարձումյան փողոցներ,
11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս,
11։00–16:00 Վարդաձոր բնակավայրն ամբողջությամբ,
11։00-16։50 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր, Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
14։30-17։00 Շորժա, Արտանիշ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Սոս Սարգսյան, Միլիոնի, Սայաթ-Նովայի, Սպարապետի, Գարեգին Նժդեհի, Բոնդարևի, Նալբանդյան և Անդրանիկի փողոցներ մասնակի,
10:30-16:30 Մեծավան գյուղ,
11:00-14:00 Թումանյան քաղաք,
11:00-15:00 Գլուլագարակ, Գարգառ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Պուշկինո և Ամրակից գյուղեր,
Շիրակի մարզ՝
11:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի 1-ին թաղամաս, Սառնաղբուր գյուղի գազալցակայաններ և Ձորակապ գյուղ,
Սյունիքի մարզ՝
10:00-11:30 Քաջարան քաղաք՝ Լեռնագործների փ. 11, 13 շենքեր,
11:00-13:00 Շենաթաղ գյուղ,
15:00-16:00 Գետաթաղ գյուղ:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ իսրայելական ուժերը «անորոշ ժամանակով կմնան» Լիբանանի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտում, և որ նրանց տեղակայումն այնտեղ «կախված է իրավիճակից»։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ իսրայելական ուժերը նաև կմնան Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածում, այսպես կոչված, «Ֆիլադելֆիական միջանցքում»։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով` իրենք ԱՄՆ-ից ստացել են «կանաչ լույս», և ուժերի այնտեղ մնալը կախված է իրավիճակից, ոչ թե ժամանակից։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իսրայել Կացի հայտարարությունները Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածը բուֆերային գոտի դարձնելու մասին՝ «համարելով այն հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում»։
Հայտարարությունում ընդգծվում է ՀԱՄԱՍ-ի լիակատար հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և համաձայնագրի երկրորդ փուլի համար բանակցություններ վարելու պատրաստակամությունը, և կոչ է արվում միջնորդներին, միջազգային հանրությանն անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելին «ստիպելու հարգել համաձայնագիրը»: ՀԱՄԱՍ-ը նաև հերքել է Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները հրադադարի ընթացքում զինվորների և բնակավայրերի վրա հարձակումներ իրականացնելու մասին։
«Ֆիլադելֆիական միջանցքը», որը նաև հայտնի է որպես «Սալահ ադ-Դին միջանցք», սահմանային գոտի է, որը տարածվում է 14,5 կիլոմետր՝ Միջերկրական ծովից մինչև Պաղեստինի տարածքում գտնվող Քերեմ Շալոմ անցումը: Այն համարվում է բուֆերային գոտի՝ 1979 թվականին Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված Քեմփ-Դեյվիդի համաձայնագրով։
ԴՕԿ կուսակցության խորհուրդը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«2025 թ. փետրվարից իրականացվում են տոտալ-քաղաքական հետապնդումներ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։Այս պահին վտանգված է նրա կյանքը, և մեր համար նրա անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի։Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»։
ԱՄՆ-ից ստացված զենքի և տեխնիկայի պաշարները Ուկրաինային կբավականացնեն «երկու-երեք ամիս»: Այս մասին Financial Times-ին հայտնել է ուկրաինական հետախուզությունում մի բարձրաստիճան աղբյուր։
Սա ավելի քիչ է, քան ասում էին այլ լրատվամիջոցների աղբյուրները, ըստ որոնց ամերիկյան զենքն Ուկրաինային կբավականացնի առնվազն վեց ամիս։
«Սրանից հետո մեզ համար շատ դժվար կլինի։ Դա չի լինի լիակատար կոլապս, բայց մենք ստիպված կլինենք ավելի արագ նահանջել», – ասել է FT-ի աղբյուրը։
«Քարնեգի» հիմնադրամի ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանը նույնպես պարբերականին ասել է, որ «մենք կսկսենք խոշոր հետևանքները տեսնել երկու ամսից»:
«Եվ առաջին հերթին դրանք կապված կլինեն ճշգրիտ հարվածներ հասցնելու Ուկրաինայի կարողության հետ», – հավելել է Քոֆմանը:
Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ ուկրաինացի ռազմական վերլուծաբան Պավել Նարոժնիի՝ խոսքը HIMARS համակարգի մասին է, որին Ուկրաինայում իրական փոխարինող չկա։ Ուկրաինան դեռևս կունենա բրիտանական և ֆրանսիական «Storm Shadow/SCALP» թևավոր հրթիռները, սակայն դրանք ավելի դանդաղ են ու հեշտ խոցելի, հավելել է Նարոժնին:
Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնության դադարեցման մասին հրապարակումներից հետո Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ իր երկիրը կանի հնարավոր ամեն բան ԱՄՆ-ի հետ կապերը պահպանելու համար։