Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայից, բնակություն հաստատի մի երկրում, որը ներգրավված չէ ուկրաինական հակամարտության մեջ և այնտեղ համաներում ստանա, հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Այսպես է գործարարը մեկնաբանել X սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հաղորդագրությունն այն մասին, որ Զելենսկին, ուկրաինական հակամարտության ավարտից հետո, հավանաբար կպարտվի ընտրություններում և կհայտնվի ճաղերի հետևում կոռուպցիոն գործով։
Ինչպես նշել է Մասկը, Զելենսկին բռնապետ է, ով հանուն իշխանության «անմեղ ուկրաինացիներին ուղարկում է մսաղաց»։
Կարծում եմ, որ կասկած չկա այլևս, որ սա աշխարհի ամենահին դեմոկրատական պետության՝ ԱՄՆ-ի իշխող վարչակարգի պաշտոնական գնահատականն է ուկրաինական վարչակարգի մասին, որին Հայաստանի փորձանքագետները որակում էին որպես դեմոկրատիայի առաջամարտիկ և հակադեմոկրատական Ռուսաստանի զոհ:
Ինչքան հասկանում եմ կոռուպցիան և մսաղացը դեմոկրատիայի հետ կապ չունեն: Պատմության ողջ ընթացքում իրական դեմոկրատիաների գերնպատակը միշտ էլ եղել է պատերազմների կանխումը բոլոր հնարավոր միջոցներով: Դեմոկրատ առաջնորդը, որպես կանոն միշտ ընտրում է այն ուղին և լուծումը, որը հնարավորություն է տալիս թեկուզ և կորուստներով՝ կանխել պատերազմը, հատկապես այն դեպքում, երբ դրա շահառուն ավելի շատ արտաքին դերակատարներն են:
Կարճ ասած այսուհետ Զելենսկին քաղաքականապես լրիվ սպառված է, առանց ԱՄՆ-ի պատերազմի շարունակումը՝ մսաղացի շարունակում է:
Եվրոպան չի կարող ֆինանսավորել այս պատերազմը, որովհետև Հունգարիան և Սլովակիան արգելափակում են այս մասին ԵՄ բոլոր որոշումները:
Հնարավոր է, որ նրանց միանան ԵՄ անդամ նոր պետություններ»:
Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,- գրել է նա՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել հակակոռուպցիոն կոմիտե:
«Հրապարակի» տեղեկություններով՝ ձերբակալվել է քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Ա. Կարոյանը։
Փետրվարին իրավապահ մարմինները ձերբակալել էին քաղաքապետարանի 8 աշխատակցի, որոնցից չորսը կալանավորվել են։
Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2,000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Հունվարի վերջին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ ապօրինի ներգաղթյալներին ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության համաձայն՝ ՀՀ 2808 քաղաքացի պետք է արտաքսվի։
«Մենք գիտենք 2,000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին, բայց այդ թիվը շատ ավելի մեծ է։ Նրանցից քանիսն են արդեն արտաքսվել` մեզ հայտնի չէ: Այդ հարցով այլ կառույցներ են զբաղվում, արտաքսված քաղաքացիներն էլ չեն կարող սփյուռքի մաս համարվել, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի», – նշել է Սինանյանը։
Մազերի խնամքը շատ կարևոր է, սակայն ոչ բոլորն են ճիշտ խնամում մազերն ու գլխամաշկը, քանի որ կան բազմաթիվ տարածված «միֆեր», որոնց մարդիկ շարունակում են հավատալ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Մազերը ցանկալի է չորացնել բնական ճանապարհով
Իրականում այս խորհուրդն արդիական է միայն կարճ սանրվածքի առկայության դեպքում, որը թույլ կտա վարսերին չորանալ 10-15 րոպեում: Երկար մազերը հարկավոր է չորացնել վարսահարդարիչի օգնությամբ, քանի որ ջրի մոլեկուլները կարող են ներթափանցել մազերի մեջ ու նվազեցնել դրանցում պրոտեինների պարունակությունը՝ դարձնելով վարսերը փխրուն ու խամրած: Սակայն հարկ է հիշել, որ վարսահարդարիչ օգտագործելիս օդի հոսանքը պետք է հնարավորինս սառը լինի:
Թեփը վկայում է գլխամաշկի չորության մասին
Թեփն առաջանում է ճարպագեղձերի գերակտիվության դեպքում, ուստի որևէ կապ չունի մաշկի չորության հետ: Յուղերի ու յուղային բաղադրիչներ պարունակող խնամքի միջոցների հաճախակի գործածությունը նույնպես կարող է դառնալ թեփի առաջացման պատճառ, ուստի հարկավոր է չչարաշահել նմամ միջոցները:
Ծայրերը հաճախակի կտրելը խթանում է մազերի աճը
Մազերի աճը կախված չէ սանրվածքից: Այն մեծ մասամբ պայմանավորված է գենետիկայով ու սննդից ստացված սննդարար նյութերով: Բացի այդ, այս հարցում որոշիչ գործոն է հանդիսանում մազարմատների ակտիվությունը:
Մազերը մշտապես հավաքելը հանգեցնում է մազաթափության
Նման դեպքերում մազաթափություն կարող է սկսվել միայն մազերը չափազանց ձիգ հավաքելու դեպքում: Հակառակ դեպքում որևէ նման խնդիր չի սպառնում:
Լվանալուց հետո մազերը հարկավոր է անպայման ցողել սառը ջրով
Համարվում է, որ սառը ջրով ցողելը «փակում» է մազերի թեփուկները, ինչի շնորհիվ դրանք ավելի ամուր ու առաձգական են դառնում, սակայն իրականում մազերը բաղակացած չեն կենդանի բջիջներից, ուստի չեն «զգում» ջրի տաք կամ սառը լինելը:
Մազերը հաճախակի սանրելը նպաստում է դրանց առողջությանը
Օրական ընդամենը երկու անգամ մազերը սանրելը բավական կլինի դրանց առողջությունը պահպանելու համար: Մազերը հաճախակի սանրելու դեպքում գլխամաշկի ճարպը կհայտնվի մազերին, ինչի հետևանքով մարդն ստիպված կլինի հաճախ լվանալ գլուխը:
Այնպես չէ, որ մենք Ադրբեջանին առաջարկ ենք արել, ենթադրենք, բացասական պատասխան է եկել և դրանով քննարկումն ավարտվել է. քննարկման պրոցեսը գնում է, այդպես 12 դեպք է եղել, և գնացել, եկել է այդ փաստաթուղթը, և մենք այսօր ունենք արդեն 15 առնվազն համաձայնեցված կետ, որը մեծ ձեռքբերում է: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Եթե կհիշեք, ամենասկզբից, երբ որ խոսակցությունը սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը հինգ միջազգայնորեն ընդունված կետի մասին էր խոսքվում, իսկ այսօր 15 կետի մասին է խոսքը»,-ասաց նա:
Անդրադառնալով էսկալացիայի հավանականության մասին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել ենք որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորությունների և համաձայնագրերի շատ ուժեղ հետևում է և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ և պատճառ, կարծում եմ՝ չկա և պետք է չլինի»:
Նա նկատեց, որ միշտ պետք է ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր պահին կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենա. Որևիցե բան չպետք է բացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ այսպես է լինելու, այնպես է լինելու, պետք է միշտ աշխատանքային այդ պրոցեսը շարունակվի։ Ես չեմ ուզում շատ մանրամասնեմ վարչապետի ասածը, որովհետև դուք իրեն հարց տալու, նաև մեր ընդդիմադիր գործիչները իրեն հարց տալու հնարավորություն նաև այս շաբաթ ընթացքում կունենան ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ընդհանուր այս թեմայի շուրջ, որ մենք զրուցում ենք, կարող ենք շատ նորություններ տեղի ունենան և ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, օրինակ մեր պատասխանը գնա Ադրբեջանին այս շաբաթվա ընթացքում»,-ասաց նա:
Խոսելով ապաշրջափակման մասին, ԱԺ նախագահն ասաց. «Մենք մշտապես ասում ենք, որ պատրաստ ենք անցակետեր տեղադրել և ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը չի դադարում: Կարող է այս շաբաթ վարչապետը գա պայմանական, նոր հայտարարություն անի կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն լինի»:
Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս։
Վերջին 13 տարիների ընթացքում շահումով խաղերի և բուքմեյքարական գործունեության ծավալներն ահագնացող տեմպերով աճում են, դրա դիմաց հարկերի տեսակարար կշիռը նվազել է։ Այսօր Ազգային ժողովում աղմկահարույց՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ներկայացման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։
«Եթե 2010թ․ շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը՝ 2,6 մլն դոլար, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023թ․ գործունեությունն աճել է ավելի քան 440 անգամ։ 2023թ․ ծավալները կազմել են 15,8 միլիարդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը՝ 67 միլիոն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թեպետ վերջին տարիներին օրենսդրական մի շարք նախաձեռնություններ են եղել, որոնք ուղղված են եղել կրճատելու գործունեության ծավալները, սակայն դրանք այնքան էլ նպատակին չեն ծառայել։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ։ Հայկ Սարգսյանը վիճեց անգամ թիմակից գործընկերների հետ՝ պնդելով, որ օրինագծի հարցը չպետք է հետաձգվի։ Նա ընդգծեց, որ առաջնորդվում է պետական շահերով, այս նախագծով ոչ մի կոպեկ չի ստանալու, այլ ձեռք է բերելու թշնամիներ` ի դեմս բուքմեյքերական ընկերությունների։
Նրա խոսքով` եթե 2010 թ. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մեջ կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023 թ․ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի։ Սա այն դեպքում, ըստ նրա, երբ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։
Մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Միջադեպի կապակցությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Իրանը կործանարար է անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ կապված Սիրիայում Թեհրանի քաղաքականության հետ։ Քննադատության պատճառ է դարձել Al Jazeera-ին տված իր հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:
Ֆիդանը ակնարկում էր սիրիական հակամարտությունում ներգրավված իրանամետ վստահված խմբերին, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Նա ընդգծել է, որ «հին սխալները չպետք է կրկնվեն»։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային արձագանքել է այս հայտարարություններին՝ նշելով, որ «որոշ թուրք գործընկերներ պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին»։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի իրենց ժողովրդի շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։
Բաղայը նաև ընդգծել է, որ չնայած առկա տարաձայնություններին՝ Իրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և Անկարայի հետ կիսում է մի շարք ընդհանուր շահեր։
ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը չմանրամասնեց, հայտնում է Ազատությունը։
Պարզ չէ նաև, թե արդյոք մինչև հաջորդ դատական նիստը ԴՕԿ կուսակցության նախագահը կշարունակի մնալ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը նախատեսված էր Լաս Վեգասում: