Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իրանը կործանարար է անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ կապված Սիրիայում Թեհրանի քաղաքականության հետ։ Քննադատության պատճառ է դարձել Al Jazeera-ին տված իր հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:
Ֆիդանը ակնարկում էր սիրիական հակամարտությունում ներգրավված իրանամետ վստահված խմբերին, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Նա ընդգծել է, որ «հին սխալները չպետք է կրկնվեն»։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային արձագանքել է այս հայտարարություններին՝ նշելով, որ «որոշ թուրք գործընկերներ պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին»։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի իրենց ժողովրդի շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։
Բաղայը նաև ընդգծել է, որ չնայած առկա տարաձայնություններին՝ Իրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և Անկարայի հետ կիսում է մի շարք ընդհանուր շահեր։
ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը չմանրամասնեց, հայտնում է Ազատությունը։
Պարզ չէ նաև, թե արդյոք մինչև հաջորդ դատական նիստը ԴՕԿ կուսակցության նախագահը կշարունակի մնալ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը նախատեսված էր Լաս Վեգասում:
«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի համարում մեկնաբանել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունները։
«Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ Բաքվի բանտերում, Բաքվի ռեժիմի կողմից ճմնշումների տակ գտնվող մեր հայրենակիցների նմանատիպ հայտարարությունները, որովհետև ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ, նա Բաքվի բանտում է, գերի»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են, և մենք պայքարում ենք, որ առանց բացառության հայ գերիներն օր առաջ վերադառնան Հայաստան։
Մյուս կողմից Շարմազանովն իր հիացմունքն է հայտնում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հանդեպ, ով, գտնվելով ադրբեջանակն գերության մեջ, իր ցուցմունքում հստակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է, և որևէ պետության դատարան չի կարող իրենց դատել։
Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մարտի 3-ին Բաքվի հերթական շինծու դատական նիստի ժամանակ ցուցմունք էր տվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տվել։
Կրկին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե տեղյակ չի եղել 2020 թվականի ամռանը Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների մասին, պատկերացում չի ունեցել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Հարությունյանի խոսքով՝ ինքը «նոր մարդ» է եղել և 2020 թվականի ամռանը սկսել է այցելել առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ Հարությունյանը նշել է, որ բանակի մասին ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրել է հայկական «մամուլի ծառայությունը» (թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, չի հստակեցվում, -խմբ.): Նա իբր նաև խոստովանել է, որ այն ժամանակ մի քանի հրապարակային հայտարարություններ է արել (որոնք տեղադրվել են սոցցանցի իր էջում), ինչի համար հիմա զղջում է։
Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով: Այս մասին, ըստ Թերթի, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:
Ֆիդանն Al Jazeera-ին հարցազրույցում Իրանից պահանջել էր փոխել տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ «եթե Իրանը չի ցանկանում, որ մարդիկ քարեր նետեն իր վրա, ինքն էլ պետք է դրանք ուրիշների վրա չնետի»:
Իրանի ԱԳՆ-ի Միջերկրական տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է.«Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը «ոչ մեկին չի երջանկացնի, և կողմերից յուրաքանչյուրը՝ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, պետք է հրաժարվի ինչ-որ բանից»։
Վենսը հավելել է, որ «Զելենսկին իր պոռթկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում, թեև հանդիպման առաջին կես ժամում Թրամփը փորձում էր հարթել սուր անկյունները, բայց Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է՝ նրան բախման հրահրելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած բախումից հետո Կիևը կորցրել է ռազմական օգնության իր բոլոր ամենաջերմ կողմնակիցներին, ինչը նշանակում է, որ շտապ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին, ըստ Լուրերի, Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Իմ ուղերձը՝ ուկրաինացիներին, նախագահ Զելենսկիին. դուք պետք է նստեք բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեք, որ Դոնալդ Թրամփը միակ հնարավոր տարբերակն է», - ասել է քաղաքական գործիչը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հրապարակավ վիճաբանել են փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն ճեպազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը կշտամբել է իր ուկրաինացի գործընկերոջը ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ ասելով, որ Ուկրաինան «մեծ դժվարությունների մեջ է» և առանց ամերիկյան ռազմական տեխնիկայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրությանը և հարցին, թե ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով:
Նախարարը տեղեկացրել է, որ առանձնացրել են մեր երկրում ամենից հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնության ծառայությունների ցանկն են կազմել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ ոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Գարունը իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան։
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»։
Երեկ ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «DAF» բեռնատարին, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Հրդեհը մարվել է ժամը 21։42-ին։