ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Air Force One ինքնաթիռում գտնվող լրագրողներին հպարտությամբ ցուցադրել է իր վարչակազմի 5 միլիոն դոլար արժողությամբ նոր «ոսկե քարտի» դիզայնը, գրում է The New York Post-ը։

«5 միլիոն դոլարով այն կարող է լինել ձերը»,- լրագրողներին ասել է Թրամփը։

«Սա քարտերից առաջինն էր: Գիտե՞ք սա ինչ քարտ է: Սա ոսկե քարտն է՝ հաղթաթուղթը»,- նշել է նա:

Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել է, որ մտադիր է սկսել ոսկե քարտեր վաճառել, որոնք կներառեն «գրին քարտ՝ գումարած արտոնություններ» հարուստ օտարերկրացիների համար՝ արդյունավետորեն արդիականացնելով ծանրաբեռնված և ծանրաբեռնված EB-5 վիզային ծրագիրը:

ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների նվազման միտում։

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունները 2023 թվականի 2185 դեպքից 2024 թվականին նվազել են մինչև 1936 դեպք՝ 249-ով կամ 11.4 տոկոսով։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նույնպես բարելավվել է՝ կազմելով 38.9 տոկոս՝  նախորդ տարվա 36.4 տոկոսի փոխարեն։

Մահվան ելքով ճանապարհային հանցագործությունների դեպքերն էլ նվազել են 204-ից՝ 174-ի՝ 30 դեպքով կամ 14.7 տոկոսով։ Բացահայտման ցուցանիշն այս ոլորտում նույնպես աճել է՝ 14.2 տոկոսից հասնելով 16.7 տոկոսի։

Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, 2023 թվականի 4614-ի փոխարեն, որի հետևանքով մահացել է 333 քաղաքացի (նախորդ տարի՝ 378), վնասվածք ստացել է 6116 մարդ (նախորդ տարի՝ 6538)։Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 300-ով կամ 6.5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով կամ 11.9 տոկոսով, վիրավորների թիվը՝ 422-ով կամ 7.4 տոկոսով։

Երևան քաղաքում հանցագործությունների թիվը նվազել է 119-ով կամ 13.6 տոկոսով, սակայն մահվան ելքով դեպքերն աճել են 1-ով կամ 2.3 տոկոսով։Հանրապետության մարզերում դեպքերի թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 61 տոկոսը՝ 1182 դեպք, որոնց մեծ մասում արձանագրվել է նվազման միտում։ Բացառություն են կազմել Արագածոտնի և Լոռու մարզերը, որտեղ հանցագործությունների աճ է արձանագրվել համապատասխանաբար 14.8 և 33.1 տոկոսով։

Մարզերում մահվան ելքով դեպքերը նվազել են 31-ով կամ 19.25 տոկոսով, բացի Արագածոտնի մարզից, որտեղ աճը կազմել է 6 դեպք կամ 60 տոկոս։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ ժողովրդի ընկալումներում կա՛մ Վարդան Ղուկասյանը «նախկին թալանչի» չէ, կա՛մ ժողովուրդը «նախկին թալանչիների» ու ներկա դավաճանների միջև ընտրում է «նախկին թալանչիներին»:

Սա 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է: Եվ, սա վեցնոցի 7-ամյա գործունեության ուղիղ ժողովրդական գնահատականն է:

Քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան պատմության համար արդեն իսկ արձանագրել են, որ 2018-ին հայ ժողովուրդը հինգշաբթի օրով հեղափոխություն է արել, որ միանգամից հայտնվի կիրակի օրում, բայց հայտնվել է չորեքշաբթի օրում:

Եվ, եթե վերափոխում լինելու է, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել այս պարզ ճշմարտությունների մասին բաց խոսելուց»։

Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ ժողովրդի ընկալումներում կա՛մ Վարդան Ղուկասյանը «նախկին թալանչի» չէ, կա՛մ ժողովուրդը «նախկին թալանչիների» ու ներկա դավաճանների միջև ընտրում է «նախկին թալանչիներին»:

Սա 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է: Եվ, սա վեցնոցի 7-ամյա գործունեության ուղիղ ժողովրդական գնահատականն է:

Քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան պատմության համար արդեն իսկ արձանագրել են, որ 2018-ին հայ ժողովուրդը հինգշաբթի օրով հեղափոխություն է արել, որ միանգամից հայտնվի կիրակի օրում, բայց հայտնվել է չորեքշաբթի օրում:

Եվ, եթե վերափոխում լինելու է, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել այս պարզ ճշմարտությունների մասին բաց խոսելուց»։

Միհրան Հակոբյան

Մոսկվան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Բանակցությունները վերաբերում են երկու երկրների քաղաքացիների համար կարևոր գործնական հարցերի լուծմանը։
«ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է մեծ թվով կարևոր հարցերի վրա»,-ասել է Դմիտրիևը։

«Մեր դեսպանատունը և ԱԳՆ-ն աշխատում են շատ կարևոր հարցերի վրա, այդ թվում՝ ռուսների համար: Եվ, փաստորեն, ակտիվ աշխատանք է տարվում ուղիղ ավիաչվերթերը վերականգնելու ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այս հարցում առաջ կգնանք»,- ասել է նա Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը:

Դմիտրիևը հույս է հայտնել, որ բանակցությունները դրական արդյունք կունենան։

Արցախցիների սոցիալական վիճակի, իրավունքների պաշտպանության և վերականգնման խնդիրը բավականին բազմաշերտ է, իսկ ստեղծված իրավիճակում, միակ բանը, որն անում է իշխանությունը` հանրությանը ստահոդ տեղեկություններով խճճելն ու արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ես համոզված եմ, որ եթե նման խնդիր ունենար ՀՀ ցանկացած մարզ, ապա այս իշխանությունը նույն շաբլոն, կեղծ տեղեկություններով ատելություն կսերմաներ այդտեղի ծագում ունեցողների նկատմամբ, իսկ նրանց իրավունքների պաշտպանության հարցը կդիտարկեր «պետության ու խաղաղության դեմ ուղղված սպառնալիք»:

Սոցիալական ծրագրերի կրճատումն ու տապալված «բնակարանային ծրագիրը» չափազանց բարդ իրավիճակի է հանգեցնելու, որի ծանր հետևանքների համար նաև որպես պետություն ենք թանկ գին վճարելու», - համոզված է նա։

«Արդարադատության նախարար Գալյանը կամա, թե ակամա, բայց կարծես թե ստանձնել է հայ-ադրբեջանական պրոցեսի «խոհանոցային մունետիկի» դերակատարում: Օրինակ, նա էր շաբաթներ առաջ արել տարօրինակ հայտարարությունը, թե նոր Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ չխանգարի այսպես կոչված խաղաղության պայմանագրին»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա կարծիքով, փաստորեն, ոչ թե պայմանագիրն է լինելու ՀՀ Սահմանադրության ենթակա, այլ Սահմանադրությունն է հարմարեցվելու պայմանագրին: Սա իրավա-քաղաքական «նոու-հաու» է, որը սակայն իր մեջ պարփակում է թերեւս պարզապես շատ պարզ իրողություն, որ Սահմանադրության փոփոխությունը ամբողջապես Ադրբեջանի նախապայմանն է, այլ ոչ թե այսպես ասած Հայաստանի ներքին օրակարգ: «Երեկ  էլ արդարադատության նախարարը անում է հետեւյալ հայտարարությունը. «Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»: Ինչի՞ մասին է այս խոսքը: Խաղաղության պայմանագրի կնքման կոնցեպտը ո՞րն է: Եթե պայմանագիրը պատրաստ է, ապա դրա կնքումը պահանջում է ընդամենը տեղի ու ժամի շուրջ պայմանավորվածություն, գուցե սեղանների դասավորության, այսպես ասած ինտերիերի հարցերմ բայց դրանք ներառել ինչ որ «կոնցեպտի» մեջ, կլինի իհարկե զավեշտալի: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ կառավարության անդամը ասելով խաղաղության պայմանագրի կնքման տանող կոնցեպտ, նկատի ունի որոշակի քաղաքական քայլերի ու ձեւաչափերի շարք, շարանք, կառուցվածք: Եվ այստեղ թերեւս ավելորդ չեմ համարի հիշեցնել այն, ինչին անդրադարձել էի նաեւ առավոտյան՝ Բաքվում Գերմանիայի նախագահ Շտայնմայերի հայտարարությանը, թե Ադրբեջանի պայմաններն իրականանալի են, հնարավոր է պայմանագրի ստորագրման արգելքների լուծում: Տրամաբանությունը հուշում է, որ այդպիսի տեղեկությունը պետք է նվազագույնն առիթ դառնա պաշտոնական Երեւանից հարցման, մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ՝ «հեր Շտայնմայեր, դուք ի՞նչ գործ ունեք Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախապայմանների իրականանալի լինել-չլինելու հետ»: Բայց, չի հնչում այդպիսի հարցադրում, Հայաստանում Գերմանիայի դեսպանը չի հրավիրվում ԱԳՆ՝ այդ հարցը լսելու համար: Հետեւաբար, առաջանում է մյուս հարցը՝ հատկապես կոնցեպտի վերաբերյալ նախարարի խոսքի պարագայում: Արդյո՞ք այն, ինչ Բաքվում հնչեցրել է Շտայնմայերը, չի քննարկվել Երեւանում, եւ ավելին՝ չի «փոխանցվել» Երեւանից, հատկապես պայմանագիրը ստորագրելու շուրջ խորհրդակցություններ սկսելու այն առաջարկի շրջանակում, որ մոտ երկու-երեք շաբաթ առաջ արել էր Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւին՝ ֆեյսբուքյան գրառումով»։

Rate.am-ում ապրիլի 4-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 388,08 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 393,91 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 424,72 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 440,25 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.51 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.83 դրամը:

Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետությունում՝  ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք,  օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ–ից այլ մանրամասներ չեն հաղորդում։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:

2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am–ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ