ArmNews
Հուլիսի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Կա մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը․ այս ճանապարհին երկրի ինքնիշխանությունն էլ կզիջեն, տարածքային ամբողջականությունն էլ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Ինչ-որ մեկը դեռ կասկածում է՞, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի:

Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:

Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ: Պետք լինի երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:

Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Վոլգոգրադի միջազգային օդանավակայանին «Ստալինգրադ» պատմական անվանումը շնորհելու մասին»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում ասվում է, որ դա «Վոլգոգրադի մարզի բնակիչների, վետերանների համայնքի, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների» խնդրանքն էր։

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Նա կշարունակի հոսպիտալացված  մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։ Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,-գրել է նա։

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով: Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով։

«Հանրապետություն» կուսակցությունը ամրագրում է նաև, որ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ, ռուսահպատակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավայր, այլև ընտանիք և անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը և կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը: Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող:

Այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության՝ պարզելու համար, տեղի ունեցածը կոռուպցիա է, թե զրպարտություն, այսօրվա զարգացումները չէին լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացները վերջ չեն ունենալու և դառնալու են օրինաչափություն, որի շարունակականության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքների չի հանգեցնի:

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակության խնդիրը։

«Հանրապետություն»կուսակցությունը իր ստեղծման օրվանից` ՀՀ ինքնիշխանության ու պետականության պաշտպանության կողքին է և դրսից ու ներսից ուղղորդվող ցանկացած գործընթացի ու սադրանքի տալու է համարժեք պատասխան:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու որոշում է ընդունել՝ մինչև քրեական վարույթի ավարտը: ԲԴԽ-ն նաև բավարարել է դատախազի միջնորդությունը՝ քրեական հետապնդում սկսելու համար։

Այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12-412-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ ԲԴԽ-31-Ո-Ք-2 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արտուշ Գաբրիելյանն անցնում է կոռուպցիոն բնույթի քրեական գործով։

ԱՄՆ պետդեպարտամենտը կրկին զգուշացրել է Ռուսաստանին և Ուկրաինային, որ եթե առաջընթաց չլինի, ապա ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը ճեպազրույցում ներկայացրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը: 

«Այժմ եկել է մի ժամանակաշրջան, երբ երկու կողմերն էլ պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը։ Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք միջնորդի դերից»,- ասել է նա։

Բրյուսը նշել է, որ այդ հարցով որոշում կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը: Այս նախազգուշացմանն ի պատասխան՝ Մոսկվայից կամ Կիևից որևէ համապատասխան հայտարարություն դեռ չի եղել։

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթակաները կսկսեն զբաղվել Հայաստանով․ «Ведомости»-ին հայտնել են քաջատեղյակ պաշտոնյաներ։

Այս գործառույթը Կրեմլի ներքին քաղաքականության բլոկին է փոխանցվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից։

Ավելի վաղ Կիրիենկոյին արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ էին հանձնարարվել. մասնավորապես, նա և իր աշխատակազմը պատասխանատու էին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի, Մերձդնեստրի հետ աշխատանքի համար։ 

Այս փուլում Հայաստանի հետ կապված ինֆորմացիոն, ոչ՝ ընտրական աշխատանք է տարվելու․ ասել է «Ведомости»-ի աղբյուրը։

«Երկրի ղեկավարությունն ավելի ու ավելի է շեղվում դեպի Արևմուտք, ինչն անթույլատրելի է ռուսական պետական քաղաքականության տեսանկյունից»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ կապված։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները 2026 թվականին են, և խնդիրներ են դրված ներքին քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յարինի, սոցիալական գործընթացների մոնիտորինգի և վերլուծության վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Խարիչևի և հասարակական նախագծերի վարչության ներկայացուցիչ Սերգեյ Նովիկովի առջև:

Պարբերականը հայտնում է, որ Հայաստանում Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ մղելու համար․ «Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես եղել Աբխազիայի վերջին ընտրություններում»:

Աղբյուրը ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա խնդիրը ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ»։

Ներկայումս Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի․ նշում է աղբյուրը. «Հետևաբար, այնտեղ Ռուսաստանի անունից խոսող չկա»։

Միացյալ Նահանգները չի պլանավորում ներկայում կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ։ Այս մասին Նյու Յորքում գտնվող Սիրիայի պատվիրակության հանդիպումների վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ 

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուշադիր գնահատել Սիրիայի նկատմամբ իր քաղաքականությունը։

«Մենք հաստատում ենք, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ գտնվում են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի տարբեր հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Մենք շարունակում ենք զգուշորեն գնահատել մեր քաղաքականությունը Սիրիայի հարցում և ժամանակավոր իշխանություններին կդատենք իրենց գործողությունների հիման վրա։ Այս պահին մենք չենք կարգավորում դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ, և ես ոչինչ չեմ կարող նախապես ասել որևէ հանդիպման վերաբերյալ», – նշել է խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Syria TV-ի տեղեկացմամբ՝ Սիրիայի արտգործնախարարը ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու պատժամիջոցների ​​​​մեղմացման վերաբերյալ հարցեր։ Դեռևս տեղեկություններ չկան, թե ԱՄՆ պետքարտուղարությունից ով է հանդիպել Ասադ աշ-Շայբանիի հետ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերի աշխատանքային գրաֆիկի մասին հայտարարություն է տարածել:

Գալիք Գարնան և աշխատանքի տոնի, ինչպես նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ 2025 թվականի մայիսի 1-ից մինչեւ մայիսի 4-ը և մայիսի 8-ից մինչեւ մայիսի 11-ը ներառյալ Դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։

Հիշեցնենք, որ այսօր նա ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից։ Նա նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը