ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

 

Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ, պետք է որոշի՝ որտեղ ավելի լավ կլինի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոմիությանն անդամակցելու՝ երկրի մտադրության մասին օրինագծի ընդունումը։

«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու հակադիր ասոցիացիաներում»,- ասել է Գալուզինը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Գալուզինը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «իշխում է բրյուսելյան չինովնիկների՝ իրականությունից կտրված հակառուսական նարատիվներով թելադրված գավազանի կարգապահությունը»։

«Հույս ունենք, որ հայ հասարակությանը կբացատրվեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքով կորուստների մասշտաբները»,- ասել է նա։
Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը, սակայն բնակչությունը պետք է օբյեկտիվորեն հասկանա այդ քայլերի հետևանքները։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պատասխանելով եվրոինտեգրման ուղղությամբ Երևանի վերջին քայլերի մասին հարցին, պարզբանել էր, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին։

 

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ապրիլի 2-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, որը նաև ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյայի։

Դմիտրիևը ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո պետական առաքելությամբ մեկնել է ԱՄՆ։

Reuters-ը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակը սովորել է Սթենֆորդի համալսարանում, եղել է «Գոլդման Սաքս» ընկերության բանկիր և բավական սերտ կապեր ունի Թրամփի թիմի որոշ անդամների հետ։ Թե ինչ են քննարկել Դմիտրիևը և Ուիթքոֆը, առայժմ չի հաղորդվում։

Ըստ գործակալության աղբյուրների՝ Ուիթքոֆը Դմիտրիևին ԱՄՆ է հրավիրել անցյալ շաբաթ։

Սպիտակ տունն ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգել էր Դմիտրիևին կարճաժամկետ թույլտվություն տալ երկիր մտնելու համար, քանի որ վերջինս գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։

Վերջին շաբաթների ընթացքում Դմիտրիևը մի շարք ոլորտներ էր նշել, որոնցում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են աշխատել միասին՝ սկսած ներդրումներից, հազվագյուտ հողային մետաղներից և էներգետիկայի ոլորտից մինչև Արկտիկա, տիեզերք և համագործակցություն ԱՄՆ գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի հետ, որը Դոնալդ Թրամփի թիմի առանցքային անդամ է։

Կխելագարվեմ ուղղակի, նամակ են գրում՝ 17 սխալ կա մեջը. Փաշինյան. Տեսանյութ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփն ապրիլի 2-ը հռչակել է որպես Ամերիկայի «Ազատագրման օր» և հայտարարել, որ Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր, գրում է BBC-ն:

Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։

ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը:

«Այսօր ազատագրման օրն է: Սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է: Մենք Ամերիկան ​​դարձյալ կդարձնենք հզոր  և հարուստ: Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է: Դա այլևս չի կրկնվի», - հայտարարել է նա:

Թրամփը գործադիր հրամանով «պատասխան» մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ 34%, Եվրամիության դեմ՝ 20%, Ճապոնիայի դեմ՝ 24%, Հնդկաստանի դեմ՝ 26%։

Ինչպես նկատում է BBC-ն, ամենաաղքատ երկրները, պետական ​​եկամուտներն ավելացնելու համար, ավանդաբար ավելի շատ ապավինում են ներմուծման մաքսատուրքերին, քան հարկերին: Հարուստ երկրները հակառակը՝ նրանց պարագայում ներկրման միջին մաքսատուրքը ցածր է։ Այժմ Թրամփի «պատասխան» մաքսատուրքերի հետևանքով ԱՄՆ-ն Վիետնամի ու Մյանմարի պես աղքատ երկրներից կվերցնի ներմուծման 50% մաքսատուրք։

Ընդհանուր առմամբ, ոչ մի երկիր չի խուսափի ԱՄՆ-ին իր ապրանքները վաճառելու համար հարկերից. «նվազագույն հիմնական սակագինը» կկազմի 10%: Հայաստանի նկատմամբ ևս 10% մաքսատուրք է սահմանվել: Ընդհանուր տուրքն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, բարձրացվածը՝ ապրիլի 9-ից։ 

Այնուամենայնիվ, այս ամենը կարող է փոխվել, ինչպես բազմիցս տեղի է ունեցել Թրամփի նախկին մաքսային որոշումների հետ կապված: Նա ասել է, որ պատրաստ է բանակցությունների: Եվ եթե որևէ մեկին դուր չեն գալիս նոր մաքսատուրքերը, նրանք կարող են չեղարկել ամերիկյան ապրանքների ներմուծման համար տուրքերը և դրանից հետո հնարավոր կլինի բանակցել։ Անհնար է կանխատեսել, թե ինչ մաքսատուրքեր կլինեն այն բանից հետո, երբ առաջիկա բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկիր համաձայնվի կամ վիճաբանի Թրամփի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսագետներն արդեն իսկ գնահատում են, որ Թրամփի որոշմամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների միջին հարկը ներկայիս 3-4%-ից կաճի մինչև 10-15%։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունում միջին մաքսատուրքն այժմ կազմում է մոտ 5%, Չինաստանում՝ 7,5%, Հնդկաստանում՝ 17%։

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի` Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու գաղափարին: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՇՀԿ-ի հետ փոխգործակցության ձգտումը միանգամայն բնական է, Երևանում Շանհայյան համագործակցության կազմակերպությանը նվիրված սեմինարի շրջանակներում»,- նշել է նա:

«Այդ փոխգործակցության հիմքում ընկած են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է միջազգային այդ կառույցը։ Այդ սկզբունքները համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին, ՇՀԿ-ի հետ աշխատանքը օգուտ կբերի բոլորին»,- ընդգծել է դեսպանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թեւակոխում։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ գլխավոր դատախազի։

Ըստ մեր տեղեկությունների՝ Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե «սուտ եք ասում»։ Արդյունքում Աղազարյանը, վստահ լինելով, որ սուտ չի խոսել, դիմում է դատարան՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք հասկանալ, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ են մտածում: Ի պատասխան հայտնեցին. «Իրավական պետությունում ենք գտնվում, իր իրավունքն է»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:

Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, որ վիճակագրական կոմիտեի թվերը ոչ միշտ է, որ համընկնում են ֆինանսների նախարարության կամ, օրինակ, Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների հետ։

Այս ամենը մի կողմ դնելով՝ եկեք հասկանանք, թե սպառողական գներին զուգահեռ ինչ փոփոխություններ է կրել արտարժույթի շուկան։

2025թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է):

2025 թ. փետրվարին 2024 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.4% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում:

2025թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 395.6 դրամ, ինչը 2.1%-ով ցածր է 2024թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (404.3 դրամ)»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում: Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի թեկնածությունը, որն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում, սակայն նա մերժել է։

Խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու:

Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների «նվիրատվությունները»։ Դեռ անցած տարեվերջից ՊՎԾ-ն ստուգումներ էր անում ԲԿ-ներում։ Իսկ երեկ Փաշինյանը մասնակցել է կենտրոնի բարձրտեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքի բացմանը:

Ասում են` սպասում էին այս բացմանը, որ տնօրենին ճանապարհեն»:

Մանրամասները՝ այստեղ:

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։

Դրա մասին սոցցանցում գրել է Կանադայի արտգործնախարար  Մելանի Ժոլին:

«Կայուն կարգավորման կարելի է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգանքի միջոցով»,-գրել է նա։

Իրանի նկատմամբ ճնշումները` նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում:

Հավակնություն չունեմ խորը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ, ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել:

Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա` արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ»,-գրել է նա։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ