Պուտինի պատվիրակ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի պատվիրակ Ուիթքոֆի հետ
Հունիսի 18, 2025

Պուտինի պատվիրակ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի պատվիրակ Ուիթքոֆի հետ

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ապրիլի 2-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, որը նաև ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյայի։

Դմիտրիևը ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո պետական առաքելությամբ մեկնել է ԱՄՆ։

Reuters-ը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակը սովորել է Սթենֆորդի համալսարանում, եղել է «Գոլդման Սաքս» ընկերության բանկիր և բավական սերտ կապեր ունի Թրամփի թիմի որոշ անդամների հետ։ Թե ինչ են քննարկել Դմիտրիևը և Ուիթքոֆը, առայժմ չի հաղորդվում։

Ըստ գործակալության աղբյուրների՝ Ուիթքոֆը Դմիտրիևին ԱՄՆ է հրավիրել անցյալ շաբաթ։

Սպիտակ տունն ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգել էր Դմիտրիևին կարճաժամկետ թույլտվություն տալ երկիր մտնելու համար, քանի որ վերջինս գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։

Վերջին շաբաթների ընթացքում Դմիտրիևը մի շարք ոլորտներ էր նշել, որոնցում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են աշխատել միասին՝ սկսած ներդրումներից, հազվագյուտ հողային մետաղներից և էներգետիկայի ոլորտից մինչև Արկտիկա, տիեզերք և համագործակցություն ԱՄՆ գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի հետ, որը Դոնալդ Թրամփի թիմի առանցքային անդամ է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. The Times of Israel

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. CNN

Միացյալ Նահանգները մոտ է Իրանին հարվածելու որոշմանը

ԱՄՆ-ի բոլոր ռազմածովային նավերը մտել են Պարսից ծոց՝ լքելով Բահրեյնի ռազմաբազան

Իրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականցնեն առավոտյան ժամը 4-ից հետո

Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Իրանը հրապարակել է Իսրայելում խոցված թիրախների ցանկը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

Պատժիչ գործողություններից առաջ, Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին կյանքը փրկելու համար զգուշացնում ենք տարհանվել․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ