Զախարովա. Մոսկվան ակնկալում է, որ Լավրովի այցը կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխըմբռնման աճի
Մայիսի 21, 2025

Զախարովա. Մոսկվան ակնկալում է, որ Լավրովի այցը կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխըմբռնման աճի

Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան։ Այս մասին մայիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենա ծաղիկների խոնարհում Անհայտ զինվորի շիրիմի մոտ գտնվող Հավերժական կրակին և ծաղկեպսակի զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին։

Մոսկվայում հույս ունեն, որ Լավրովի այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և յուրաքանչյուր կողմի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների գտնմանը»,- նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս