Լավրովը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին զանգից
Մայիսի 21, 2025

Լավրովը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին զանգից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հաստատել է խաղաղ կարգավորման Մոսկվայի մտադրությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ դիրքորոշումը հերթական անգամ հաստատվել է երեկ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ նրա հեռախոսազրույցի արդյունքներով», - նշել Է դիվանագետը:

Նա նշել է, որ Մոսկվան հաստատակամորեն հավատարիմ է իրավիճակի կարգավորմանը՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացումը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս