Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրումը։ Մոսկվան կողմերին կոչ է արել կարգավորել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության սրումը՝ կապված ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ։ Ռուսական կողմը երկու կողմերին զսպվածության և տարաձայնությունների խաղաղ հանգուցալուծմանն ուղղված երկխոսության կոչ է արել, - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, հանդիպումն անցել է դեսպանի խնդրանքով: