Նաթանյահուն առաջարկել է պաղեստինցիներին իրենց պետությունը ստեղծել Սաուդյան Արաբիայում
Ապրիլի 19, 2025

Նաթանյահուն առաջարկել է պաղեստինցիներին իրենց պետությունը ստեղծել Սաուդյան Արաբիայում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել ոչ թե իրենց հայրենիքում, այլ Սաուդյան Արաբիայում։

«Սաուդցիները կարող են Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք շատ հող  ունեն», - հայտարարել է Նաթանյահուն հինգշաբթի օրը իսրայելական 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նաթանյահուն նաև հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին՝ կանխատեսելով, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի։

«Կարծում եմ, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, ըստ իս, դա տեղի կունենա»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս