Զարմացած եմ ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխություններ վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից․ Կոբախիձե
Ապրիլի 19, 2025

Զարմացած եմ ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխություններ վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զարմացած է խորհրդարանի ընդունած հավաքների և ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից: 

Այս մասին փետրվարի 8-ին լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ կատարված փոփոխությունները խստացնում են քաղաքացիների պատասխանատվությունը կատարված իրավախախտումների համար:

«Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հասարակության մեջ ատելության տարածման կանխմանը, և երբ կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են մեր խորհրդարանի որոշումներով, դա մեզ մոտ թյուրիմացություն և զարմանք է առաջացնում։ Նրանք աջակցում են ատելությանը, մարդկանց վիրավորանքներին, այդ ամենը Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով ՝ պետությունը թույլ չի տա արմատական ընդդիմությանն անպատիժ վիրավորել քաղաքական ընդդիմախոսներին:

«Չի կարելի, որ արմատական ընդդիմության 400 ներկայացուցիչ խնդիրներ ստեղծի Վրաստանի 4 միլիոնանոց բնակչության համար»,-ասել է Կոբախիձեն:

Rate this item
(0 votes)

Լրահոս