Իրանի ԱԳ նախարարը մեկնում է ՌԴ․ հանդիպում կկայանա Պուտինի հետ
Հունիսի 23, 2025

Իրանի ԱԳ նախարարը մեկնում է ՌԴ․ հանդիպում կկայանա Պուտինի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 23-ին նախատեսում է հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես վաղը մեկնում եմ Ռուսաստան, հանդիպում կունենամ պարոն Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների միջև կա ռազմավարական գործընկերություն, մենք համակարգում ենք գործողությունները։ Նրանք (ռուսական կողմը - խմբ.) միշտ մասնակցել են միջուկային բանակցություններին։ Երբ վերջին ամիսներին բանակցություններ էինք վարում Միացյալ Նահանգների հետ, մենք պարբերաբար տեղեկացնում էինք մեր ռուս ընկերներին բանակցությունների ընթացքի մասին։ Վաղը լուրջ հանդիպում կունենանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Արաղչին։

Rate this item
(0 votes)

Լրահոս