Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես․ Արտակ Զաքարյան
Մայիսի 21, 2025

Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022թ. մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը Նիկոլի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Թե դա ինչ հատուկ հանձնարարություններ էին՝ մինչև վերջ պարզ չէ: Սակայն ակնհայտ է, որ 2022թ. ապրիլից սկսած, Էդմոնի շեֆը սկսեց խոսել Արցախի կարգավիճակը իջեցնելու մասին: Էդմոնը շարունակում էր պաշտպանել իր շեֆի գիծը:

2022թ. հոկտեմբերի 6-ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը:

2022թ. դեկտեմբերի 12-ին Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ՝ Էդմոնի շեֆի հերթական դավաճանության հետևանքով: Հատուկ հանձնարարությունով Էդմոնը՝ լուռ էր:

2023թ.սեպտեմբերին, Նիկոլի դավադրությունների արդյունքում Արցախը ենթարկվեց ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, և ցեղասպանության վտանգի ներքո՝ բռնի տեղահանության: Էդմոնը շարունակում էր հաշտ ու համերաշխ լինել իր շեֆի հետ:

Այս ամենից միայն վեց ամիս անց, նա մի այսպիսի դիմում գրեց ու մեկ գիշերում հրաշքով դարձավ «ընդդիմադիր»:

Հատված Էդմոնի 2024թ. մարտի 4-ի գրառումից. «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»:

Սպանում է «վերջին շրջանում» ձևակերպումը: Այսինքն մինչ այդ, երբ Արցախը քայլ առ քայլ հանձնվում էր Ադրբեջանին, հետո ենթարկվում տոտալ բլոկադայի ու սովի մատնվում, հետո կրկին պատերազմի հասցվում, հետո բռնի տեղահանվում՝ այդ նույն ընթացքում Էդմոնն իր շեֆի հետ միասին, մեծ նվիրումով իրականացնում էր իր առաքելությունը: Երբ Արցախի հարցերը լրիվ լուծեցին պրծան, Էդմոնը «որոշեց», որ «անհնարին է դարձել իր հետագա ներգրավվածությունը...» ու մեկ գիշերում վերածվեց «թունդ ընդդիմադիր գործչի»:

Հիմա էլ նեղանում է, թե ինչո՞ւ իրենից իմփիչմենտի թեկնածու դուրս չի գալիս, և ինչու են իրեն «Նիկոլ -2» անվանում։

Տխուր ա, Էդմո՛ն, շատ տխուր ա, ողբերգության աստիճանի տխուր ա այն ամենը՝ ինչում դու հայտնվել ես: Ոչ մեկից նեղանալու, ու ոչ մեկին քննադատելու բարոյական ու քաղաքական իրավունք չունես, որովհետև ինքդ ես ընտրել քո ճանապարհը:

Զավեշտն այն է, որ քո ու շեֆիդ ընտրած ճանապարհի պատճառով դու չես տուժվել (չգիտեմ ինչ ես շահել), այլ տուժել են 150,000 Արցախցիներ, 5000-ից ավելի զոհվածների ընտանիքներ այլևս չգիտեն, թե ինչի համար են զոհվել իրենց հարազատները, իսկ ինձ նման հարյուր հազարավոր հայ մարդկանց տարիների աշխատանքն ու ջանքերը դրել եք թշնամու ոտքերի տակ: Եվ այս ամենից հետո, դու դեռ հանդգնում ես իմփիչմենտի գործընթացում քեզ մեջտե՞ղ գցել...

Հ.Գ.
«Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարությունը միայն Էդմոն Մարուքյանի մասին չէր: Ժողովրդական ասացվածքն ասում է «կուժ, քեզ ասեմ, կուլա՝ դու լսիր։շ»։

Արտակ Զաքարյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 17:40

Լրահոս