Մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք, այն պատճառով այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի ելույթի ժամանակ, փաստացի ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել է, որ ՔՊ-ին վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ որ ՔՊ-ին վատ լինի: Այս մասին Աժ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է իրենց խմբակցությունը դեմ Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:
«Այնպես որ, սա հերթական անգամ ընդդիմության կողմից բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիքինգի ենթարկելու գործ է, և իրականում էթիկան և դուք նույնքան հեռու եք, որքան որ շարունակում են իրարից հեոռւ մնալ Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին:
Եվ սա բացարձակապես որևե կապ չուներ էթիկայի հետ»,- նշել է նա: